Ծոմապահությունը տարբեր կրոններում(3․Ծոմապահությունը քրիստոնեության մեջ)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք քրիստոնեության մեջ ծոմապահության մասին: Ընկերակցեք մեզ:
Ծոմը Աստծո կողմից պատվիրված պաշտամունքային արարք է։ Բոլոր սուրբ գրքերում խոսվել է ծոմապահության մասին: Աստվածաշնչում գրված է, որ Հիսուս Քրիստոսը Մովսեսի նման քառասուն օր ու գիշեր հեռու մնաց ծողովրդից ու ծոմ պահեց: Քրիստոսը քառասուն օր գնաց անապատ, որպեսզի այդ օրերը անցկացներ աղոթքով ու ծոմապահությամբ և պատրաստվեր իր առաքելության համար: Սատանան ևս քառասուն օր նրա մոտ է գնում որպեսզի նրան փորձության մեջ գցի ու նրան հեռացնի իր առաքելության նպատակներից, բայց Քրիստոսը հաղթում է Սատանային ու անցնում է այդ փորձությունից: Քրիստոնյաների տեսանկյունից Քրիստոսի քառասնօրյա անապատային մեկուսացումը մի ընթացք էր, որ նա աղոթքով, ծոմապահությամբ ու խորհելով պատրաստվեր իր առաքելությունը կատարելու համար: Ավետարանի մեջ գրված է.«Հետո Հիսուսը Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ՝ փորձվելու Սատանայից։Նա քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց»:
Մինչ իր առաքելության սկսվելը անկասկած Հիսուս Քրիստոսը ապրում էր որպես բարեպաշտ հրեա: Նա հրեական կրոնի ծոմապահության օրերը ինչպես «Քավության օրը»(Յոմ Կիպուր) պահում և ապրում էր ըստ այս կրոնի ուսուցումների: Պատմության մեջ նույնպես տեսնում ենք, որ հրեական կրոնի ծեսերն ու ավանդությունները մինչև Քրիստոսի օրերը տարածված են եղել: Ավանդություններ, ինչպես ծոմապահությունը, ուտելիքներից հրաժարվելը, լռության ծոմը և այլն: Քրիստոսն ինքը գործով ու խոսքով ուշադրություն էր դարձնում ծոմապահությանը և նրա աշակերտները այսինքն առաքյալները նույնպես կարևորել են ծոմապահությունը: Այս կապակցությամբ Ջեյմզ Հոքսն ասում է.«Քրիստոսի առաքյալների և առաջին քրիստոնյաների կյանքը լի էր մտածումներով, անհաշիվ նեղություններով ու ծոմապահությամբ»:
Չորս Ավետարաններում նույնպես կարևորվել է ծոմապահության անհրաժեշտությունը և գնահատվել՝ ծոմ պահող հավատացյալը, սակայն Քրիստոսը հավատացյալին արգելում է կեղծավորությունը: Նոր Կտակարանում չորս Ավետարանները իրենց հեղնիկաների անուններով կոչվում են Մատթեոսի Ավետարան, Մարկոսի Ավետարան, Ղուկասի Ավետարան և Հովհաննեսի Ավետարան:
Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխի 16-18-րդ համարներում ասված է.«16 Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք կախում են իրենց երեսը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Վստա՛հ եղեք, միայն դա՛ է նրանց վարձատրությունը։ 17 Ընդհակառակը, երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, 18 որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ծոմ ես պահում, այլ միայն քո Հայրը, որ անտեսանելի է. և քո Հայրը, որ տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես»։
Այս խոսքերի ընթացքում Հիսուս Քրիստոսն իր հետևորդներին արգելում է կեղծավորությունը և անընդունելի է համարում կեղծավորության վրա հիմնված ծոմապահությունը:
Քրիստոնյա հետազոտող Դոկտոր Թոմաս Մաք Էլվինը այս կապակցությամբ գրում է.«Իհարկե Հիսուս Քրիստոսը ծոմապահության որպիսության մասին ոչինչ չի ասում, քանի որ Հիսուսին լսողները գիտեին գիտեին ինչպես պետք է ծոմ պահել: Արդյո՞ք այս ծոմապահությունը մերօրյա քրիստոնյաների ծոմապահության նման հատուկ ուտեստներից հրաժարվելն է: Ոչ, այս ծոմապահությունը ամբողջությամբ ուտել և խմելուց հրաժարվելն է՝ այնպես ինչպես Մովսեսը լեռան վրա գտնվելիս ծոմ պահեց: Մինչև Հիսուս Քրիստոսի ժամանակները ծոմապահության այս ձևը չէր փոխվել և ըստ Մատթեոս առաքյալի վկայության, Հիսուսը ինքը ևս այդպես էր ծոմ պահում:
Մատթեոսի Ավետարանի երկու տարբեր բաժիններում Հիսուսի ու Մովսեսի մասին ասված է.« Եւ նա այնտեղ մնաց Եհովայի հետ քառասուն օր եւ քառասուն գիշեր, հաց չ’կերավ՝ եւ ջուր չ’խմեց. Եվ տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը՝ այսինքն տասը պատվիրանները»: Մի այլ բաժնում ասված է. «Հետո Հիսուսը Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ՝ փորձվելու Սատանայից։ Նա քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց»: Ուրեմն Հիսուսն էլ Աստծո մարգարեների նման քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց և այդ շրջանում ոչինչ չկերավ ու ջուր չխմեց:
Քրիստոնյաները մյուս կրոնների հետևորդների նման համոզված են, որ պետք է ծոմ պահել և պահեցողություն անել՝ այսինքն հրաժարվել որոշ բաներից: Հետաքրքիր է իմանալ, որ քրիստոնեության մեջ գոյություն ունի ծոմապահություն և պահք կամ պահեցողություն երկու հասկացությունները, որոնք տարբեր են իրարից: Այնպես որ պահքի օրերին միայն հրաժարվում են միս ուտելուց, սակայն ծոմապահության ու պահքի օրերին նաև սահմանափակվում են սնվելու ժամերն ու ընդունվող սնունդը:
Քրիստոնեության երեք հիմնական կաթոլիկ, ուղղափառ և բողոքական դավանանքների մեջ ծոմապահությունը տարբեր է:
Հարության տոնից առաջ յոթերորդ չորեքշաբթի օրը արևմտյան եկեղեցիների օրացույցում կոչվում է «Մոխրոտ չորեքշաբթի» կամ ապաշխարության չորեքշաբթի: Այս օրը կաթոլիկ քրիստոնյաները օծվում են մոխրով, այնպես որ հոգևորականը մոխրով խաչի նշան է դնում յուրաքանչյուր հավատացյալի ճակատին: Մոխիրը խորհրդանշում է մահ և մեղքերից զղջում: Հավատացյալները այս քառասուն օրերի ընթացքում մինչև Հարության տոնը պետք է պահք պահեն:
Կաթոլիկները Մոխրոտ չորեքշաբթիից մինչև խաչելության ուրբաթ օրը պահք են պահում: Բացի այդ պահքի՝ ապաշխարության ու խորհելու շրջանի բոլոր ուրբաթ օրերը իրական հավատացյալները միս չեն ուտում: Դարեր շարունակ կաթոլիկները չէին կարող տարվա բոլոր ուրբաթ օրերը միս ուտել, սակայն 1960-ականների կեսերից Մեծ պահքի ուրբաթ օրերից բացի, մյուս ուրբաթ օրերը կաթոլիկ հավատացյաները ընտրության ազատություն ունեն: Այս քառասնօրյա պահեցողության ընթացքում կաթոլիկները կարող են օգտագործել երկու տեսակ պարզ ուտեստ ու մի սովորական ուտեստ, սակայն մսով պատրաստված կերակուրները արգելված են: Տարվա մյուս ուրբաթ օրերի ընթացքում հավատացյալները ծոմ պահելու հարցում ազատ են և որոշ կաթոլիկներ ծոմ պահելու փոխարեն ուրբաթ օրերը ապաշխորության կամ այլ աղոթքի արարողություններ են անցկացնում:
Կաթոլիկները համոզված են, որ ծոմապահությունը պատճառ է դառնում,որ մարդը կարողնա զսպել իր մարմնական ցանկությունները, ապաշխարել իր մեղքերից ու լինել համերաշխ աղքատների հետ :
Ուղղափառ դավանանքում, որը շատ մոտ է կաթոլիկությանը, այնպես է, որ Արևելյան Ուղղափառ եկեղեցու հավատացյալները ունեն ծոմապահության ու պահեցողության տարբեր ժամանակներ: Նրանք Մեծ պահքից բացի, ունեն Առաքյալների պահքը, Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման պահքը, Ս. Ծննդյան պահքը և մի քանի այլ մեկօրյա պահեցողության օրեր: Ուղղափառ եկեղեցում տարվա բոլոր չորեքշաբթի և ուրբաթ օրերը պահեցողության օրեր են, բացի այն շաբաթները, որոնցում պահեցողությունը պարտադիր չէ:
Այս դավանանքում ծոմապահությունն ու պահեցողությունը այնպես է, որ այդ շրջանում սովորաբար հավատացյալները միս, կաթնամթերք ու ձու չեն օգտագործում: Ուղղափառների համար ծոմապահության որոշ օրերում թուլատրվում է ձուկ ուտել և որոշ օրերում էլ արգելվում է: Նրանք համոզված են,որ ծոմապահությունը պատճառ է դառնում մարդն ավելի լավ կարողանա դիմադրել ընչաքաղցության, ագահության ու որկրամոլության և արժանանալ Աստծո շնորհին:
Բողոքական եկեղեցում, սակայն ծոմապահությունը կախված է հավատացյալներից: Ծոմապահությունը այս դավանանքի մեջ համապարփակ օրենք չունի և կախված է հավատացյալի, եկեղեցիների, հաստատությունների ու միությունների որոշումից: Որոշ անձինք ծոմապահության օրերին լիովին հրաժարվում են ուտելիքներից ու ըմպելիքներից և ոմանք միայն ջուր կամ հյութ են խմում: Բողոքականության մեջ ծոմապահության նպատակը հոգու հզորացումն է կամ քաղաքական ու քաղաքացիական հասարակության մեջ արդար խոսքի պաշտպանումը:
Քրիստոնյաները ծոմ կամ պահք են պահում, որպեսզի խոնարհվեն Աստծու առաջ և իրենց սրտերը ավելի փափկացնեն: Զգայուն դառնան Աստծո ձայնին, առաջնորդությանը և ներկայությանը ու նույնպես սանձեն ու ճնշեն իրենց ըմբոստ հոգին: Քրիստոնյաները համոզված են, որ խաչի վրա Քրիստոսի արյան հեղման, նրա մահվան, թաղման ու հրաշափառ հարության շնորհիվ մարդկության համար պատրաստվել է մեղքերից փրկվելու, մաքրվելու և Աստծու ներկայության մեջ լինելու ճանապարհը:
Քրիստոնեության մեջ չափազանց կարևոր է կեղծավորությունից զերծ ծոմապահությունը և այդ ծոմապահությունն է, որ օգնում է հեռու մնալ եսասիրությունից և օգնում է սովորել ինչպես ուրանալ սեփական անձը և ցավակցել ու սրտակցել աղքատներին:
Եսայի մարգարեի գրքի 58-րդ գլխի 6-ից 9-րդ համարներում այդ մասին ասված է.«Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, -ասում է Տերը: - 6 Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները: 7 Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր: 8 Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, եւ արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: 9 Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստված պիտի լսի քեզ. Մինչև դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»։