Նորություններ(33)
https://parstoday.ir/hy/radio/world-i169926-Նորություններ(33)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2022 11:07 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

 

Այս շաբաթվա հաղորդումը կսկսենք տեխնոլոգիայի  ոլորտում գրանցված նոր ձեռքբերման մասին:

Իրանի և Թուրքիայի միջև հակաքաղցկեղային դեղամիջոցների արտադրության տեխնոլոգիաների փոխանցման նախագիծն ընտրվել է ,որպես TTA 2021 Տեխնոլոգիաների փոխանցման  մրցանակաբաշխության առաջին նախագիծը:Ամերիկյան 5 հազար դոլար արժողությամբ մրցանակը ,հաղթողներին է հանձնվել Թուրքիայում ՝Իսլամական զարգացող ութ երկրների տնտեսական համագործակցությունների կազմակերպության մնայուն գրասենյակում:D8-TEEN-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝այս մրցանակը շնորհվում է տեխնոլոգիաների փոխանցման լավագույն նախագծին, որն իրականացվում է այս ութ երկրների անդամների միջև կամ այս տարի կավարտվի այս ութ երկրներից մեկի և մեկ այլ իսլամական երկրի միջև:

Պաշտոնյայի խոսքով՝ այս տարի D8 -ի տեխնոլոգիայի փոխանցման ցանցը իրականացրել է (TTA 2021) տեխնոլոգիայի փոխանցման մրցանակի երկրորդ ծրագիրը։Այդ կապակցությամբ մի քանի նախագծեր են ստացվել Իրանից, Թուրքիայից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Աֆղանստանից, Լիբանանից, Իրաքից, Կանադայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Հարավային Կորեայից, Ադրբեջանից և Չինաստանից։Մրցանակն անցկացնող գրասենյակի  որոշմամբ ,եթե նշյալ  իսլամական ութ երկրներից որևէ անձ ներկայություն ունենալով այլ երկրներում, գիտական ​​գործունեություն և այլն իրականացնի , նա կարող է մասնակցել այս նախագծին։Այս տարի 41 նախագիծ նախնական գրանցում են իրականացրել և իրենց ծրագրերը ներկայացրել գրասենյակին։Նախնական արբիտրաժից հետո,մրցանակի համար արժանի են համարվել 10 նախագծեր,իսկ երկրորդ փուլում նրանք ենթարկվել են մասնագիտացված արբիտրաժի:Մասնագիտացված գնահատումը կատարվել է՝ տեխնոլոգիական մակարդակի ցուցիչներում,տեխնոլոգիաների փոխանցման գիտելիքներում,տեխնոլոգիաների փոխանցման ֆինանսական ծավալում,նախագծի տեւողության եւ ներդրումների վերադարձի տոկոսադրույքում:

D8-TEEN-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով,վերջնական տասը նախագծերը վերաբերում էին դեղագործության, բժշկական սարքավորումների, էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի, նանոտեխնոլոգիայի և արհեստական ​​ինտելեկտի ոլորտներին,որ իվերջո, նախնական և մասնագիտացված արբիտրաժից    հետո ընտրված նախագիծը,այսինքն՝ « Հակաքաղցկեղային դեղամիջոցների արտադրության հետ կապված տեխնոլոգիաների փոխանցումը Իրանի և Թուրքիայի միջև », ընտրվեց ,որպես TTA 2021-ի մրցանակաբաշխության առաջին նախագիծ։

Տեխնոլոգիայի փոխանցման մրցանակը, «Փարդիս»-ի տեխնոլոգիայի զբոսայգու նախաձեռնություններից է: Այս միջոցառման անցկացման նպատակն է՝ խրախուսել երկրներին փոխանցելու տեխնոլոգիա և հաշվի առնելով  իսլամական այս ութը  երկրներում առկա բարձր կարողությունները,տեխնոլոգների՝ միմյանց նկատմամբ  սիներգիայի ավելացման և մասնակցության շնորհիվ,դա կարող է հանգեցնել այս երկրների տնտեսական զարգացման վերելքին:

TTA տեխնոլոգիաների փոխանցման մրցանակը Իրանին և Թուրքիային

Տեխնոլոգիական մեկ այլ նվաճման մեջ, իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտողները,հաջողել են  արտադրել նոր սերնդի խելացի գործվածքներ կամ տաքացուցիչներ, որոնք կարող են կայուն պահել մարմնի ջերմաստիճանը։

Գիտելիքահենք այս ընկերության տնօրենների խորհրդի անդամի խոսքով,այսօր սենսորները և սխեմաները կարելի է արտադրել անմիջապես ճկուն մակերեսների վրա:Ուստի մեզ հաջողվեց նման սենսորներ արտադրել՝տաքացուցիչներ կամ խելացի գործվածքներ արտադրելու համար։Այս խելացի գործվածքները կամ տաքացուցիչները շատ դեպքերում կարելի է օգտագործվել ջեռուցման համար:

Հիշյալ տնօրենն ասել է.«Ձեռք ենք բերել գործվածքային տաքացուցիչներ պատրաստելու տեխնիկական գիտելիքներ և տեխնոլոգիա, որոնք կարող են օգտագործվել քնապարկերի, մանկական կրիչների և բարձր ճկունությամբ ու ցածր քաշով հագուստի մեջ:Այս նանո տաքացուցիչները չեն սահմանափակում մարդկանց շարժունակությունը  և համարվում են խելացի գործվածքների օրինակը,որը օգտագործվում է բոլոր հագուստների մեջ ջերմության զգացում առաջացնելու համար։

Այս ընկերության կողմից, գոտու նման  պատրաստված  գործվածքների ճկուն տաքացուցիչը,Power Bank-ին միանալուց մի քանի վայրկյանում  ​​սկսում է տաքանալ: Այս արտադրանքը  անհատական տաքացուցիչ  է,որը հարմար է ցանկացած պահի և ցանկացած վայրում:Այս տաքացուցիչները օգտագործվում են նաև մկանային սպազմերը թեթևացնելու, մարմինը տաք և հանգիստ պահելու համար:Գոտկային այս տաքացուցիչները պատրաստված են նանոտեխնոլոգիայով և կարող են  կայուն պահել մարմնի  ​​ջերմաստիճանը ,առանց այլ կարգավորիչների օգտագործման:Այս տաքացուցիչը նույնպես լվացվում է և հագեցած է ջերմակարգավորիչով։

Իրանցի հետազոտողների կողմից նոր սերնդի խելացի գործվածքների կամ տաքացուցիչների արտադրություն

Նաև անցյալ շաբաթ 481 իրանցի հետազոտողներ դասվել են աշխարհի 1%- առաջատարների շարքում:

Գիտության վկայակոչման և գիտության ու տեխնոլոգիաների մոնիտորինգի ինստիտուտի (ISC)-ի ղեկավարի համաձայն,այս ինստիտուտի հիմնական խնդիրներից մեկն է՝ ներկայացնելու իսլամական աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի հեղինակներին, հետազոտողներին և առաջատար գիտական ​​երկրներին՝հետազոտողների և էլիտար հետազոտողների գիտական ​​արտադրությունների ազդեցության բացահայտման և հետազոտման հնարավորության ապահովման համար:Քանի որ գիտական էլիտաները, գիտական ​​համակարգերի աճի և զարգացման կարևորագույն գործոններն են, ուստի նրանց ճանաչելը  հույժ կարևոր է:Այս հիմամբ ,այն  հետազոտողները, ովքեր կարողացել են հասնել միջազգային հեղինակության ամենաբարձր մակարդակի՝ իրենց հետազոտությունների հիման վրա, աշխարհի գերազանց հետազոտողների 1%-ի և 20%-ի շարքում են:Ըստ , գիտական քննարկումների սկզբունքների , աշխարհի մինչև 20%-անոց,առաջատար հետազոտողներին ,կարելի է դասել աշխարհի առաջատար գիտական ​​էլիտաների շարքում։Փաստորեն, ըստ առկա տվյալների, աշխարհի 20%-անոց գերազանց հետազոտողները արտադրել են համաշխարհային գիտության 66 տոկոսը,և նրանց է պատկանում աշխարհի հղումների 85%-ը:

Պաշտոնյայի խոսքերով, 1%-անոց գերազանց  ձևաչափում, բարձր մեջբերում ունեցող հետազոտողների ցուցակը ,գիտության 22 առարկայական ոլորտներում բարձր գնահատված հետազոտողներից մի  զեկույց է ,ըստ գիտության հիմնարար ցուցանիշների կենտրոն(ESI) -ի և 10 ամյա ժամանակահատվածում,որը   պատկանում է ՝Clarity Analytics (WoS) ընկերությանը:Այսպիսով  յուրաքանչյուր ոլորտի հետազոտողները դասակարգվում են ըստ ստացված մեջբերումների քանակի, այնուհետև ESI մեջբերումների շեմի հիման վրա լավագույն մեկ տոկոսի հետազոտողները համարվում են գիտական ​​էլիտա:Հետազոտողների գերազանց մեկ տոկոսն ընտրելու չափանիշը նրանց գիտական ​​արտադրանքին կատարված հղումների քանակն է:Այսպիսով այն  հետազոտողները, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում կարողացել են հասնել միջազգային հեղինակության ամենաբարձր մակարդակի՝ իրենց հետազոտական ​​և ուսումնասիրական  ​​գործունեության հիման վրա, աշխարհի ամենաշատ վկայակոչված հետազոտողների թվում են:

Տվյալների համաձայն՝ տարբեր ոլորտներում հետազոտողների բաշխվածությունը նույնը չէ:Ինչպես օրինակ՝ հետազոտողների 170 հոգին (մոտ 35%) պատկանում են  ճարտարագիտության ոլորտին։Ճարտարագիտությունից  հետո ,գյուղատնտեսական գիտությունների ոլորտն ունի 58 առաջատար հետազոտող (մոտ 12%),և բազմապրոֆիլ առարկայական ոլորտը  57 հոգով (մոտ 12%) ներառում է երկրի գիտական ազդեցիկ գիտաշխատողներին:Թեհրանի պետական համալսարանը, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը և «Սանաթի Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանը, համապատասխանաբար ունեն լավագույն ամենաշատ հետազոտողները:

Clarity Analytics-ի միջազգային տվյալների բազայում երկրի ամենաշատ մեջբերված հետազոտողների վերջին ցուցակը

Երկրի ամենաշատ մեջբերված հետազոտողների վերջին ցանկը ներկայացված է Clarivate Analytics-ի միջազգային տվյալների  բազայում (WOS-ESI (Essential Science Indicators)):

Իրանցի 481 հետազոտողների ընդգրկվել են  աշխարհի լավագույն մեկ տոկոսի բարձր վարկանիշ ունեցող հետազոտողների ցանկում.

Անցյալ շաբաթ Կինոարվեստի և գիտության ակադեմիան,հրապարակվել է Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության հավակնորդների առաջին ցուցակը՝ Միջազգային գեղարվեստական ​​ֆիլմի, վավերագրական, կարճամետրաժ վավերագրական, կարճամետրաժ անիմացիայի, տեքստի երաժշտության , դիմահարդարման, հատուկ էֆեկտների և կենդանի գործողությունների կարճամետրաժ ֆիլմի անվանակարգերում և ընդունել է  Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմը, շարունակելու պայքարը՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։

Միջազգային լավագույն  ֆիլմի անվանակարգում ,Ասղար Ֆարհադիի  «Հերոս»ֆիլմը,15 ֆիլմերից մեկն է,որը  պետք է մրցակցի ՝ Ավստրիայից «Մեծ ազատություն», Բելգիայից «Խաղահրապարակ», Բութանից «Լունանա. «Մի եզ դասարանում»,«Փախիր» Դանիայից, «Կուպե համար 6» Ֆինլանդիայից;«Ես քո մարդն եմ» Գերմանիայից,«Գառը» Իսլանդիայից,«Աստծո ձեռքը»Իտալիայից,«Վարիր իմ ավտոն» Ճապոնիայից,«Փեթակը» Կոսովոյից,«Աղոթք գողացվածի համար» Մեքսիկայից,«Աշխարհի ամենավատ մարդը» Նորվեգիայից,«Եկեղեցու հրապարակը» Պանամայից և «Լավ ղեկավարը» Իսպանիայից ֆիլմերի հետ:

Ասղար Ֆարհադիի «Հերոս»ֆիլմը ընդունվել է Օսկար մրցանակաբաշխության լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում

Թանկագին բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: