Ալին՝ կատարյալ մարդու օրինակ
https://parstoday.ir/hy/radio/world-i212802-Ալին_կատարյալ_մարդու_օրինակ
Իմամ Ալին, ով համարվում է շիա մուսուլմանների առաջին առաջնորդը, ծնվեց հիջրեթից 23 տարի առաջ, 600 թվականին Աստծու տանը: Նա իսլամի մարգարեի հորեղբոր որդին էր և մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ամուսինը: Ալին համարվում է շիաների 11 իմամների հայրն ու նախնին:Շիաների համոզմամբ, Աստծու հրամանով, որի մասին հայտարարեց իսլամի մարգարեն, Ալին դարձավ վերջինիս ժառանգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2024 08:32 Asia/Tehran

Իմամ Ալին, ով համարվում է շիա մուսուլմանների առաջին առաջնորդը, ծնվեց հիջրեթից 23 տարի առաջ, 600 թվականին Աստծու տանը: Նա իսլամի մարգարեի հորեղբոր որդին էր և մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ամուսինը: Ալին համարվում է շիաների 11 իմամների հայրն ու նախնին:Շիաների համոզմամբ, Աստծու հրամանով, որի մասին հայտարարեց իսլամի մարգարեն, Ալին դարձավ վերջինիս ժառանգը:

Ռաջամբ ամսվա 13-րդ օրը Աստծու տանը ծնվեց Ալին, այս վեհանձն մարդը: Այս օրերին շիա մուսուլմանները նշում են այս մեծ մարդու ծնունդը, որի կյանքը լի է եղել լուսավոր էջերով: Այսօր խոսելու ենք Ալիի մասին, ով եզակի ինքնություն ուներ իսլամի մարգարեից հետո, որի գործունեությունն ու գաղափարները փոխեցին պատմությունը: Պետք է խոստովանել, որ այսօր աշխարհն ունի Ալիի մարդակենտրոն ու արդարատենչ իշխանության կարիքը:

Աստծու կամքով իմամ Ալին դաստիարակվեց իսլամի մարգարե Մոհամմադի տանը, որպեսզի մարդկության մեծ փրկչի կողքին ընթանա կատարելության ուղով:  Մոհամմադը նախքան մարգարե դառնալը որոշ ժամանակ անցկացրեց Հարա քարանձավում, որտեղ հաղորդակցվում էր Աստծու հետ: Այդ մասին տեղյակ էին միայն մարգարեի կինը՝ Խադիջեն ու Ալին: Նրանք Մոհամմադին ջուր ու սնունդ էին տանում: Եվ եկավ ժամանակը, երբ Մոհամմադն Աստծու կողմից հռչակվեց  մարգարե: Իսլամի մարգարեի հռչակմամբ, Ալիի կյանքում սկսվեց նոր փուլ: Այս ժամանակաշրջանում Ալին մշտապես հետևում էր Աստծու մարգարեի հրամաններին: Պատմությունը լի է այն փաստերով, թե ինչպիսի հավատարմություն է ցուցաբերել նա մարգարեի նկատմամբ: Նա տղամարդկանցից առաջինն էր, որ հավատաց մարգարեին: Այդ փաստը գրանցվել է նաև մուսուլմանների պատմական փաստերում:  

Ըստ պատմական աղբյուրների, մարգարեն ասել է. «Ով Ալի, դու առաջին հավատացյալն ու առաջին մուսուլմանն ես: Դու նա ես, ում հետ իմ կապը նման է Ահարոնի ու Մովսեսի կապին»:

Ալին հայտնի էր իր առանձնահատուկ ինքնության շնորհիվ: Նա հասարակ բանվորի նման աշխատում էր ու իր աշխատանքի արդյունքը բաժանում աղքատներին: Նա խորհում էր իմաստունի նման, իմաստասերի նման սեր տածում, հավատում Աստծուն ու մշտապես հնազանդվում Աստծուն: Պատերազմի ժամանակ նա հերոսի նման սուր էր ճոճում, դիվանագետի նման ղեկավարում ժողովրդին և ուսուցչի նման իր հասարակությանը փոխանցում մարդկային վեհ առանձնահատկությունները: Չնայած Ալիի ողջ կյանքը լի է պանծալի էջերով, սակայն նրա իշխանության 4.5 տարիների ընթացքում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ: Ալին, որ մարգարեի կողմից նշանակլվել էր որպես իր ժառանգն ու փոխարինողը, շարունակում էր այն քաղաքականությունը, որ Աստված էր ցույց տվել մարգարեին:

 

 

Աստված մարգարեին կոչ է անում գթությունը դարձնել  իր օրակարգն ու մշտապես մարդկանց հետ խորհրդակցելով, առաջ տանել իր գործերը, թշնամությանը պատասխանել բարությամբ, կտրականապես դեմ կանգնել ազատության ու արդարության թշնամիներին: Ալին շարունակում էր այդ ընթացքը: Դա կարելի է տեսնել այն նամակում, որ Ալին ուղղել է մարզպետերին:

Ալին իր իշխանության օրոք Եգիպտոսի նահանգապետ նշանակեց Մալեք Աշտարին ու մի բովանդակալից նամակով ներկայացրեց արդար հրամանատարի առանձնահատկությունները, որպեսզի նա կարողանա ճիշտ կառավարել երկիրը: Նամակում Ալին իրեն համարում է Աստծու արարած: Նամակն այսպես է սկսվում . «Այս մատյանն Աստծու արարած Ալիի հրամանն է Մալեքին»:

Իրականում Ալիի տեսանկյունն այն է, որ ցանկացած հրամանատար նախ պետք է լինի Աստծու ծառան, որպեսզի կարողանա ձեռք բերել մարդկանց վստահությունը: Պատմությունը վկայում է, որ Ալին իր կյանքում երբեք չի մոռացել պաշտել ու փառաբանել Աստծուն: Ահա այսպիսի իշխանության մեջ, որի հիքմում ընկած էր ծառայությունն Աստծուն, մարդիկ տեսնում են այնպիսի իշխանավորների, որոնք իրականացնում են Աստծու պատվիրանները այլ  ոչ թե ագահ և ուժի ու իշխանության ձգտող որոշ մարդկանց, ովքեր մտածում են միայն իրենց ցանկությունները բավարարելու մասին: Ալիի տեսակետից, իսլամական իշխանության մեջ իշխանավորը պետք է համոզված լինի, որ աստվածային ուժն ամեն ինչից վեր է: Ուստի նա պետք է իմանա, որ Աստված հետևում է իր արարքներին:

 

Եվ հենց այս՝ Աստծուն ծառայելու սկսբունքի վրա, Ալին ծառայում էր մարդկանց: Մալեքին ուղղված նամանակում նա հրամայում է, որ Մալեքն իր սիրտը լցնի մարդկանց նկատմամբ սիրով: Նա գրում է . «Մարդկանց նկատմամբ հարգանքը պահիր սրտումդ ու նրանց նկատմամբ եղիր բարի: Երբեք չլինես մի գիշատիչ, որը փորձելու է նրանց խժռել: Արդյոք գիտե՞ս, որ մարդիկ երկու տեսակի են: Կամ քո կրոնական եղբայրն են, կամ մարդ, ում արարել  է Աստված: Եվ ինչպես որ դու կարող ես սայթաքել, նրանք նույնպես դրանից զերծ չեն մնալու: Ուրեմն նրանց վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանաս, որ Աստված քո նկատմամբ վերաբերվի»:

Աշխարհն Ալիին գնահատում է իր գիտության ու հավատքի համար և հիանում նրանով: Ալին կատարյալ մարդու օրինակ է: Նրա իմաստությունն ապաուցում է նրա գիտության ընդարձակությունը: Ալին վեր է պատմությունից և մշտապես ներկա է յուրաքանչյուր ժամանակում ապրող մարդկանց կողքին: Հենց այդ պատճառով էլ շատերի հպարտությունն այն է, որ հետևում են Ալիի ուսմունքներին:

Լիբանանցի քրիստոնյա գրող Միխայիլ Նարիմեն ասում է. «Ալին մարդկության պատմության մեծերից է, որ ծնվեց արաբական աշխարհում: Սակայն արաբականությունը երբեք չազդեց նրա վրա: Նրա իմաստության աղբյուրը տոգորվեց իսլամով: Սակայն նա պատկանում է բոլոր մարդկանց ու նրանց առաջնորդն է»: Հենց այս պատճառով էլ նրա պանծալի կյանքը կարողացավ  ազդել ոչ մուսուլման գրողների հոգու վրա: Իմամ Ալիի հերոսությունները միայն պատերազմում չէ որ կարելի է տեսնել: Նա հերոս էր իր լուամտությամբ, խղճի մաքրությամբ, հռետորաբանությամբ, հավատքի խորությամբ, կամքի տոկունությամբ: Նա եզակի էր նաև, քանի որ մշտապես չարքաշների կողքին էր ու համեստ էր նրանց նկատմամբ: Նա խոնարհվում էր արադարության առջև:

Այս բոլոր հերոսությունները մշտապես շարունակվում են և այսօր ու ամեն օր, եթե ցանկանում ենք ունենալ երջանիկ հասարակություն և կյանք, դիմում ենք դրանց: Ալիի  գիտելիքի մասին կարելի է կարդալ Նահջ օլ-Բալաղե գրքում, որը իսլամի հռչակավոր գիտնական Սեյեդ Ռազին ընտրեց իմամ Ալիի հրապարակախոսությունների, նամակների ու ելույթների համար: Նահջ օլ-Բալաղեն ներառում է իմամ Ալիի 239 ելույթ, 79 նամակ և 472 իմաստուն խոսքերը:

Նահջ օլ-Բալաղեն մարդկային մեծ ժառանգություն է, որը պատկանում է բոլոր ժամանակներին: Եվ հենց այդ պատճառով, այն ժամանակի հետ չի հնանում ու չի մոռացվում: Ղուրանից ու մարգարեի ելույթներից հետո, Նահջ օլ-Բալաղեն եզակի գանձ է, որը մանրակրկիտ կերպով վերլուծում է աշխարհի իրականությունը: Պետք է ասել, որ այս արժեքավոր հավաքածուի հավերժության գաղտնիքը կարելի է գտնել այն վեհ անձի մեջ, ով մշտապես ընկալվել է որպես կատարյալ մարդ: Այս գիրքը մի իմաստուն մարդու մասին չէ, ով հեռու է եղել կյանքից ու դրա իրողություններից: Այն ներառում է մի մարդու խոսքեր, որն իր ձեռքում է պահել  մի մեծ հասարակության ղեկը և միաժամանակ ճանաչել է իսլամական իմաստություններն ու Ղուրանը:

 

Աշխարհի բոլոր շիա մուսուլմաններին շնորհավորում ենք իմամ Ալիի ծննդյան օրվա կապակցությամբ: