Փոդքասթ․ (Չորրորդ էպիզոդ` Իրանի Իսլամական Հեղափոխության ձևավորման պատմությունը)
https://parstoday.ir/hy/radio/world-i213728-Փոդքասթ_(Չորրորդ_էպիզոդ_Իրանի_Իսլամական_Հեղափոխության_ձևավորման_պատմությունը)
Այս էպիզոդում անդրադառնալու ենք անկախության իդեալին և վերլուծելու ենք սահմանադրական հեղափոխության և իսլամական հեղափոխության միջև կապը այս իդեալի տեսանկյունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2024 04:03 Asia/Tehran

Այս էպիզոդում անդրադառնալու ենք անկախության իդեալին և վերլուծելու ենք սահմանադրական հեղափոխության և իսլամական հեղափոխության միջև կապը այս իդեալի տեսանկյունից:

Բարեւ Ձեզ, Ես  Շողիկ Քեշիշյանն եմ։ Այժմ ներկայացնելու եմ «Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը» փոդքասթի  չորրորդ էպիզոդը։ Նախորդ էպիզոդում անդրադարձանք սահմանադրական հեղափոխությանը  հանգեցնող քաղաքական և հասարակական զարգացումներին և  քննարկեցինք դրանց հաջորդող վերելքներն ու վայրէջքները  , հատկապես Փահլավի դինաստիայի առաջին և երկրորդ թագավորներ՝Ռեզա շահի և նրա որդու Մոհամմադ Ռեզա շահի ժամանակաշրջաններում և մատնանշեցինք,որ հոր և որդու օրոք, 1905 թվականին  իրականացված Իրանի սահմանադրական հեղափոխության բոլոր իդեալները փշրվեցին Փահլավիների  բռնապետության անիվների տակ։

1953 թվականի օգոստոսի 19-ի պետական ​​հեղաշրջումից հետո, բացի այն, որ Իրանում տիրում էր քաղաքական բռնակալություն և օրենքը խախտվում էր տարբեր ձևերով, Մոհամմադ Ռեզա Շահի վարչակարգը լիովին կախված էր ԱՄՆ-ից, այդ պատճառով 1960-ականների սկզբից ձևավորվեց ժողովրդական բողոքի նոր ալիք ընդդեմ ռեժիմի։ Իմամ Խոմեյնին 1963 թ․-ից մինչև 1979 թ․ 15 տարվա պայքարի ընթացքում ինչպես Միշել Ֆուկոն է ասել՝ ապավինելով ժողովրդական աջակցությանը՝ կարողացավ ձեռնունայն ծնկի բերել Փահլավի վարչակարգին, որը բոլոր առումներով գտնվում էր իշխանության գագաթնակետին։ Նախորդ էպիզոդում նաև քննարկեցինք այն հարցը, որ Իմամ Խոմեյնին, որդեգրելով խիզախ և հեղափոխական մոտեցում, շահի ռեժիմի ավտորիտար բնույթը կապեց միապետության սկզբունքի հետ և պահանջեց վերջ դնել միապետությանը և Իրանում հանրապետություն ստեղծել։ Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ իսլամական հեղափոխությունը իշխանավորների  բռնակալությունն ու ճնշումը մերժելու հարցում համահունչ էր սահմանադրական հեղափոխությանը, սակայն, ի տարբերություն սահմանադրական հեղափոխության, այն հատեց միապետության սկզբունքը և վերջ դրեց Իրանում 2500 տարվա պատմություն ունեցող այս քաղաքական համակարգին: Այս էպիզոդում քննարկելու ենք անկախության իդեալը և վերլուծելու ենք սահմանադրական հեղափոխության և իսլամական հեղափոխության  միջև կապը այս իդեալի տեսանկյունից: Մնացեք մեզ հետ։

----------------

Շատ պատմաբաններ իրավացիորեն «արտաքին միջամտություններին արձագանքելը» և «անկախություն ձեռք բերելու ուղղությամբ ջանքեր գործադրելը» համարում են, որպես Իրանի ժամանակակից քաղաքական զարգացումների կարևոր ասպեկտներից մեկը: Այս պնդումը անհիմն չէ։ Իրանի ժամանակակից պատմության զարգացումների վերանայումը ցույց է տալիս, որ սահմանադրական հեղափոխության հիմնական աղբյուրը Արևմուտքի աստիճանական ազդեցությունն էր Իրանում և Արևմուտքի մտավոր, մշակութային և ռազմական առճակատումը Իրանի կառավարության և հասարակության հետ:

Ռուսները երկու պատերազմներում հաղթեցին Իրանին և Իրանի կառավարությանը պարտադրեցին Գոլեստանի և Թուրքմենչայի նվաստացուցիչ պայմանագրերը։ Այս երկու տխրահռչակ պայմանագրերի հիման վրա Իրանի տարածքի շատ հատվածներ ավերվեցին, իսկ իրանցիների հպարտությունը ոտնահարվեց։

Պատմության մյուս կողմում ռուսների մրցակից Անգլիան, որը 18-րդ դարից ներկա էր Պարսից ծոցում և գերիշխում էր Հնդկաստանում, մեծացրեց իր ազդեցությունն Իրանում և Ղաջարներին ստիպեց հանձնել Հերաթը և 1857 թվականի փարիզյան տխրահռչակ պայմանագիրը պարտադրել Իրանի կառավարությանը։ Սահմանադրական հեղափոխությունից մոտ հիսուն տարի առաջ այս իրադարձությունները դժգոհություններ առաջացրին և զայրույթի սերմեր ցանեցին ժողովրդի  շրջանում։ Այն ժամանակ իրանցիները երկու համաշխարհային տերությունների՝ Ռուսաստանին և Բրիտանիային անվանում էին «Հյուսիսային և հարավային հարևաններ», և այդ ժամանակից  ի վեր Իրանը դարձավ մրցակցության վայր այս երկու գերտերությունների և իրենց համաշխարհային հեղինակությունը ընդլայնել ցանկացող այլ երկրների  միջև, և օտարերկրյա դեսպանները, մասնավորապես, երկու երկրների՝ Ռուսաստանի և Բրիտանիայի դեսպաններն ուղղակիորեն միջամտում էին բազմաթիվ որոշումների կայացման, հատկապես պաշտոնյաների նոր պաշտոններում նշանակման կամ նրանց պաշտոնից ազատման գործում։ Այս միջամտությունները ժողովրդի մոտ աստիճանաբար ստեղծեցին այն մտայնությունը, որ Իրանում քաղաքական որոշումներն ունեն երկու թաքնված դերակատարներ,որոնց ձեռքում են բոլոր զարգացումների բանալին, և դա Ռուսաստանի և Բրիտանիայի դեսպաններն են, որոնք մրցում են միմյանց հետ և փող են ծախսում  Իրանի ժողովրդի հաշվին։ Իսկ որոշ դեպքերում նրանք փոխզիջման են գնում, և թագավորներին այլ բան չի մնում, քան ենթարկվել նրանց որոշումներին ու հրամաններին, քանի որ նրանց հակառակվելը նշանակում էր կորցնել արքայական գահը։

Երկրի որոշումներին Ռուսաստանի և Բրիտանիայի միջամտության մասին հասարակական կարծիքն անիրատեսական չէր, քանի որ ամեն տարի, երբ կառավարությունը բախվում էր սոցիալական բազայի անկման խնդրին և աճող տնտեսական ճգնաժամին, ձեռք էր մեկնում օտարներին և փորձում արտոններություններ տալով և զիջումների գնալով փոխհատուցել։ Այս միջոցները հատուցում էին կառավարության բյուջեի դեֆիցիտի մի մասը և հատկապես ապահովում պալատականների շռայլությունների հետ կապված ահռելի ծախսերը, բայց փոխարենը խորանում էր  կառավարության նկատմամբ ժողովրդի դժգոհությունը, վատատեսությունն  ու զայրույթը օտարերկրացիների նկատմամբ։ Սահմանադրական հեղափոխության հաղթանակից մոտ տասնհինգ տարի առաջ ծագեց այս առճակատման առաջին կայծը։ Այդ թվականին պայմանագիր կնքվեց Իրանի կառավարության և բրիտանական  Ռեժի ընկերության միջև,որի համաձայն՝ երկրի ներսում ծխախոտի առքուվաճառքի ու արտասահման արտահանելու ամբողջական մենաշնորհը հիսուն տարով հանձնվեց այդ ընկերությանը։«Regie» բառը նշանակում է պետական ​​կազմակերպություն, որն ստանձնել էր հիմնական ապրանքների մենաշնորհը, ինչպիսիք են ծխախոտը կամ աղը: Ջերալդ Թալբոտի կազմակերպությունը, որը կնքել է Ռեժիի պայմանագիրը Իրանի հետ, այդ պատճառով կոչվել է նաեւ Ծխախոտի Ռեժի։Այս արտոնությունը առաջացրեց ժողովրդի, հատկապես վաճառականների արձագանքը և հանգեցրեց հանգուցյալ Միրզայե Շիրազիի պատմական ֆեթվայի հրապարակմանը,  որի համաձայն՝ ծխախոտի օգտագործումը հայտարարվում էր որպես պատերազմ Իմամ Զամանի դեմ , հետևաբար չեղարկվեց պայմանագիրը։ Այս առճակատումը միայն սահմանափակված չէր իշխանության դեմ մարդկանց ընդդիմությամբ, այլ մետաղադրամի մյուս կողմը  բրիտանացիներին ընդդիմանալն էր, ովքեր մտադիր էին այս արտոնությամբ վերցնել Իրանի տնտեսության զարկերակը: Ռոյթերի արտոնությունը այս արտոնություններից ևս մեկն էր, որը հետապնդվում էր նախարարապետ՝ Միրզա Հոսեյն Խան Սեփահսալարի  օրոք։

  Այս համաձայնագրի հիման վրա անգլիացի բարոն Ջուլիուս դե Ռոյթերին թույլատրվել էր հետազոտել, արդյունահանել և շահագործել Իրանի հանքերը՝ երկաթուղու կառուցման դիմաց, սակայն ժողովուրդը այս պայմանագրին դեմ հանդես եկավ  և այն արդյունք չունեցավ։ Թե ինչու չեղարկվեց այս պայմանագիրը, պետք է ասել, որ ռուսների սադրանքներն արդյունավետ եղան բրիտանացիների միջամտության և արտոնություններ կորզելու դեմ ժողովրդական զայրույթ առաջացնելու համար։ Բրիտանացիների հետ իրենց մրցակցության պատճառով ռուսները դերակատարություն ունեցան ժողովրդին այս պայմանագրին դեմ  տրամադրելու գործում: Մի խոսքով, Ղաջարների օրոք ռուս և բրիտանացի դեսպանների միջամտությունը քաղաքական որոշումներին այնքան համատարած ու ակնհայտ էր, որ «օտարների դեմ հակադրությունը» դարձավ իշխանության դեմ ժողովրդի բողոքի կարևոր առանցքներից մեկը, հատկապես սահմանադրական հեղափոխության ժամանակ։

-------------------------------------------- 

 Երկրի որոշումների կայացման հարցում օտարերկրացիների միջամտությանը հակադրվելը և այլ կերպ ասած լիակատար քաղաքական անկախություն ձեռք բերելը սահմանադրական հեղափոխության իդեալներից էր, սակայն 1905 թվականի սահմանադրական հեղափոխության հաղթանակով այդ միջամտություններին վերջ չտրվեցին։

Ռուսները, որոնք ավելի շատ դժգոհ էին սահմանադրական հեղափոխությունից, քան բրիտանացիները, և ի սկզբանե իրենց դեմ էին արտահայտվել սահմանադրությանը, ձեռքերը ծալած չնստեցին։ Նրանք գնդակոծեցին Միլլի մեջլիսը։ Փոքր բռնակալության ավարտից հետո, այսինքն՝ երբ սահմանադրականները եկան իշխանության, նրանք աջակցեցին գահընկեց արված Մոհամմադ Ալի Շահին և դիրքորոշվեցին սահմանադրականների դեմ: Երբ Իրանի կառավարությունը ամերիկացի Մորգան Շուստերին նշանակեց ֆինանսական գործերի պատասխանատուն,  ռուսները արձագանքեցիև և վերջնագիր ներկայացրին Իրանի կառավարությանը՝ Շուստերին վտարելու համար։ Նրանք պնդեցին փակել երկրորդ խորհրդարանը և նույնիսկ գրավեցին Իրանի տարածքը՝ կառավարության վրա ճնշում գործադրելու համար։ Բայց մյուս կողմից Բրիտանիայի կառավարությունը, որը սատարում էր սահմանադրականներին և սահմանադրական հեղափոխության իդեալներին, որոշ ժամանակ անց միացավ ռուսներին։ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկելով նրանք ընդհանուր թշնամուն՝ Գերմանիային և Իտալիային դիմակայելու նպատակով, մի կողմ թողեցին իրենց թշնամությունները և միավորվեցին  և այս գործողության գինը վճարեցին Իրանի ժողովրդի գրպանից։ Այսինքն, ի վերջո, եղավ այն, որ ռուս-բրիտանական դաշինքի զոհ դարձան սահմանադրական իդեալները, իսկ ավելի լայն մասշտաբով  Իրանի շահերը։ Սահմանադրական հեղափոխության ձախողումը Ռեզա Խանի իշխանության գալու համար անհրաժեշտ հիմքեր  ստեղծեց։ Բրիտանացիների օգնությամբ նա կարողացավ զավթել երկրում քաղաքական իշխանությունը և տապալել Ղաջարների դինաստիան։ Թեև Ռեզա Շահը իշխանության եկավ բրիտանացիների աջակցությամբ, բայց երբ նացիստները իշխանության եկան Գերմանիայում, նա հակված էր դեպի Հիտլերը, մինչդեռ Հիտլերին ու նացիստներին ատում  էին Իրանի և աշխարհի ժողովուրդները, և այդ սխալ քաղաքականությունը ևս մեկ անգամ երկու գերտերություններ՝  Բրիտանիայի և Ռուսաստանի միջամտության համար ենթահող ստեղծեց Իրանում:Նրանք միավորվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և գահընկեց արեցին Ռեզա Շահին, երբ նա ուշադրություն չդարձրեց Իրանում Գերմանիայի  միջամտությանն ու ազդեցությանը վերջ տալու նրանց վերջնագրին։

-------------------   

Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցները գրավեցին Իրանը, Ռեզա շահը հրաժարական տվեց, և նրա որդին՝ Մոհամմադ Ռեզան, իշխանության եկավ Բրիտանիայի և Խորհրդային Միության աջակցությամբ։ Նրանք գրավեցին Իրանը և միջամտեցին երկրի բոլոր փոքր ու մեծ գործերին, նույնիսկ պատերազմի ավարտից հետո և չնայած նախկինում ստանձնած պարտավորություններին, խորհրդային ուժերը չլքեցին իրանական հողը և փորձեցին Իրանի հյուսիսային հատվածից նավթային զիջումներ ստանալ։ Բրիտանացիները նաև նավթի կոնցեսիաներ ձեռք բերեցին Իրանի հարավում Ղաջարների թագավորության օրոք, և Ռեզա շահի օրոք 60 տարով երկարաձգեցին իրենց պայմանագիրը: Նման իրավիճակում 1940-ականներին սկսվեց նավթարդյունաբերության ազգայնացման շարժումը՝ Իրանում օտարների, հատկապես բրիտանացիների ոտքը կտրելու համար, բայց չնայած Մոսադեղի ժողովրդական կառավարության զգալի հաջողություններին, որը ղեկավարում էր այս շարժումը, այն տապալվեց Բրիտանիայի և Միացյալ Նահանգների համատեղ հեղաշրջման հետևանքով։

-------------------

Այնուհետև  ամերիկացիներն Իրանում աստիճանաբար զբաղեցրին մյուս երկու գերտերությունների տեղը, իսկ Իրանը դարձավ ամերիկացիների հետնաբակը։ Ամերիկացիները շահին երաշխավորել էին պաշտպանել  նրա իշխանությունն ու միապետությունը ժողովրդական դժգոհություններից և խորհրդային միության միջամտությունից, իսկ Շահն իրեն համարում էր ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը խորհրդային ազդեցության դեմ: Նա եղել է  ԱՄՆ-ի ծրագրերի իրագործողը և  Նիքսոնի նախագահության տարիներին վերածվեց տարածաշրջանի ժանդարմի։ Իրան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդումը և քաղաքական, տնտեսական և անվտանգության բոլոր հարցերում ԱՄՆ-ի գերակայության ամրապնդումը խորացրին  ժողովրդի դժգոհությունները։

Այս ընթացքում Մոսադեղի ժողովրդական կառավարությունը, որը իշխանության եկավ 1951 թվականին, մտադիր էր անգլիացիների միջամտություններին վերջ դնել  Իրանի քաղաքական ու  տնտեսական ներքին գործերին։ Նա օգտվեց ապագաղութացման և անկախության համաշխարհային ալիքից և որպես քաղաքականության մոդել կիրառեց «ոչ արևելք» , «ոչ արևմուտք» կարգախոսը,սակայն 1953 թվականի օգոստոսի 19-ի պետական ​​հեղաշրջումը թույլ չտվեց նրան վարել այս քաղաքականությունը, թեև այդ քաղաքականությունն ու կարգախոսը գործնականում վերածվեցին համաշխարհային ալիքի՝ բազմաթիվ երկրների Խորհրդային միությանն ու ԱՄՆ-ին չմիանալու համար և արդյունքում ստեղծվեց Չմիավորման շարժումը։  1970-ականներին երբ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել էին իրենց ամենաբարձր մակարդակին, Իմամ Խոմեյնին ստանձնելով ժողովրդական բողոքի ղեկը հաղթանակի հասցրեց Իսլամական հեղափոխությունը: Բացի ներքին բռնապետությունը մերժելուց, այս հեղափոխությունը լուրջ դիրքորոշում ընդունեց ընդդեմ ցանկացած օտարերկրյա միջամտության.․․

Իմամ Խոմեյնին կարողացավ իրականացնել ոչ արևելք, ոչ արևմուտք կարգախոսը։ Նա ոչ միայն վերջ դրեց շահի բռնակալությանը, այլեւ վերջ դրեց Իրանում արտաքին միջամտություններին։ 1964 թ. նա հստակ ասաց. «Ամերիկան ​​ավելի վատն է, քան Բրիտանիան, Բրիտանիան ավելի վատն է, քան Ամերիկան»: Խորհրդային միությունը երկուսից էլ ավելի վատն է, բոլորը բոլորից ավելի վատն են, բոլորը բորորից ավելի չարանենգ»։ Նա ոչ միայն իր խոսքով, այլև իր գործով ցույց տվեց, որ երկիրը պետք է անկախ լինի, և օտարները չպետք է միջամտեն ժողովրդի ներքին գործերին ու ճակատագրին։

Նա իրականացրեց արտաքին միջամտության ժխտման և քաղաքական անկախության իդեալը, որը ձախողվել էր սահմանադրական հեղափոխության մեջ։ Նա ապացուցեց, որ նույնիսկ երկբևեռ միջավայրի գագաթնակետին կարելի է հանձնառու չլինել երկու գերտերություններից որևէ մեկի նկատմամբ, և  կառավարությունը ապավինելով ժողովրդին կարող է և պետք է կանգնի իր սեփական ոտքերի վրա։

------

Ավարտվեց «Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը» փոդքասթի չորրորդ էպիզոդը, հաջորդ էպիզոդում ձեզ  կպատմենք սոցիալական արդարության իդեալի և սահմանադրական  ու իսլամական երկու հեղափոխությունների    միջև կապի մասին:

Դուք կարող եք հետևել մեզ նաև  սոցցանցերում Ֆեյսբուքում, թվիթերում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

twitter.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի ռադիոյի կայքում՝ parstoady.ir/hy  հասցեով:

Հարգելի ունկնդիրներ, դուք կարող եք Ձեր քննադատությունները, հարցերն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային փոստով,որի հասցեն է  Armenianradio@ ws.irib.ir 

Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքներն իսլամական հեղափոխության վերաբերյալ։

Եթե ​​այս փոդքաստի բովանդակությունը ձեզ հետաքրքիր էր, խնդրում ենք այն տարածել ձեր ընկերների սոցիալական էջերում։ 

Առաջիկայում կներկայացնենք փոդքասթի հերթական էպիզոդը։

Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։ Մնացեք խաղաղությամբ։