Փոդքասթ.Համաշխարհային պատմություն (Դրվագ 15)
Մի անգամ, բրազիլական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորներից հիսունն անց մի կին, տեսնելով, որ իր կողքին նստած տղամարդը սևամորթ է, զայրացած տոնով կանչեց բորտուղեկցորդուհուն, և սաց, որ չի կարող նստել այդ տղամարդու կողքին։
Մի անգամ, բրազիլական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորներից հիսունն անց մի կին, տեսնելով, որ իր կողքին նստած տղամարդը սևամորթ է, զայրացած տոնով կանչեց բորտուղեկցորդուհուն, և սաց, որ չի կարող նստել այդ տղամարդու կողքին։ Կինը պահանջեց փոխել իր տեղը։ Բորտուղեկցորդուհին հեռացավ և մի քանի րոպե հետո վերադարձավ ու դիմելով կնոջն ասաց․ «Տիկին, էկոնոմ բաժնի բոլոր տեղերը զբաղված են։ Մեկ ազատ տեղ կա միայն առաջին կարգի սրահում։ Ու թեև ավիաընկերությունը սովորաբար էկոնոմ դասի ուղևորին թույլ չի տալիս նստել առաջին կարգի սրահի աթռին, սակայն, այս դեպքում նավապետը տհաճ է համարում ուղևորի համար սարսափելի մեկ այլ ուղևորի կողքին նստելը»։
Այնուհետև, դիմելով սևամորթ տղամարդուն, բորտուղեկցորդուհին ասաց. «Պարոն, դուք կարող եք վերցնել ձեր պայուսակը և տեղափոխվել առաջին դասի սրահ»։
Ներկայացնում ենք «Համաշխարհային պատմություն» փոդքասթի 15-րդ դրվագը։ Հիշողություններ սևամորթների ու սպիտակամորթների, Արևմուտքի ու Արևելքի բնակիչների և վերջապես անհայտ կորածների մասին:
Անգլիացի վաճառական Պիտեր Գորդոնը 19-րդ դարի սկզբին ճանապարհորդում էր Հնդկաստան, Իրան և Ռուսաստան և Ռուսաստան էր տանում հնդկական և անգլիական ապրանքներ։ Գորդոնի նավը Հնդկաստանի Կալկաթա նավահանգստից շարժվում էր Պարսից ծոց և խարիսխ նետում Իրանի Բուշեհր նավահանգստում: Այնուհետև նա Բուշեհրից առևտրային քարավաններով գնում էր Թավրիզ, հետո՝ Ռուսաստան, անցնելով Կովկասով, որտեղ այսօր գտնվում են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։ Ճանապահրոհրդություններից մեկի ժամանակ, Գորդոնի համար անախորժ դեպք պատահեց։ Ապրանքը չվաճառվեց ու նա չկարողացավ վճարել պարտատերերի գումարները։ Վերջիններս վաճառեցին Գորդոնի նավն ու նա սնանկացավ։
Սակայն Գորդոնը չհիասթափվեց։ Նա շարունակեց իր բախտը որոնել Հնդկաստանից Ռուսաստան տանող ճանապարհին։ Նա պետք է վերականագներ իր առևտուրը Կովկասի և Ռուսաստանի նույն շրջաններում, բայց ո՞րն էր լուծումը։ Ճանապարհորդությունների ընթացքում, Կովկասում եղած ժամանակ, Գորդոնը նկատել էր, որ իր հայրենակիցներից ոմանք ռուսաստանաբնակ մուսուլմանների և հրեաների շրջանում քրիստոնեություն են քարոզում։ Ալեքսանդր ցարն «Էդինբուրգի թագավորական ընկերություն» միությանը խնդրել էր իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ միսիոներներ ուղարկել՝ քրիստոնեությունը տարածելու համար։
1803 թվականին Ռուսաստանը պատրաստվում էր հարձակվել Իրանի վրա՝ և գրավել ողջ Կովկասյան տարածաշրջանը։ Նախքան ռազմական գործողությունների մեկնարկը, ցարը քրիստոնյա միսիոներներ էր ուղարկում Կովկասի մուսուլմանաբնակ շրջաններ՝ մարդկանց քրիստոնեության հրավիրելու և մուսուլմանների միասնությունը քանդելու համար։ Եվ քրիստոնեություն ընդունած ցանկացած մարդ կարող էր դառնալ Ռուսաստանի բանակի անդամ։ Հենց այս օրերին, սնանկացած վաճառական Գորդոնը գումար էր փնտրում՝ Կալկաթայից Ռուսաստան գնալու և առևտրի նոր հնարավորություններ գտնելու համար։ Եվ նա գտավ լուծումը։ Այն կապված էր Էդինբուրգի միսիոներական ընկերության հետ։ Գորդոնը միությանն ասեց, թե հետաքրքրված է քրիստոնեության քարոզչությամբ և քանի որ շատ լավ գիտի Իրանի, Կովկասի և Ռուսաստանի երթուղին, կարող է Աստվածաշնչի թարգմանություններ բաժանել այդ ճանապարհին ապրող մարդկանց։ Միությունն ընդունեց առաջարկն ու վճարեց Գորդոնի ճանապարհորդության ծախսերը։
Գորդոնի կենսագրությունը կարդացողների մոտ նրա գրառումներում առկա չափազանցությունները կասակած էին առաջացնում, որ Գորդոնը փորձում էր խաբել Էդինբուրգի միությանը։
Շիրազ քաղաքի մասին իր հիշողություններում Գորդոնը գրում է․ «Մոտ 15-16 հազար մարդ պատրաստ է ընդունել քրիստոնեությունը»։ Մինչդեռ Գորդոնից առաջ Շիրազ գնացած միսիոներները չէին կարողացել անգամ մեկ մուսուլմանի ստիպել հրաժարվել իսլամից։
Թավրիզից Էդինբուրդգի միությանը գրած նամակում Գորդոնն ասում է. «Այս քաղաքում ես ամեն օր առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 6-ը դասախոսություններ եմ կարդում ժողովրդի համար ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, անգլերեն և արաբերեն լեզուներով»։ Հետաքրքիր է, որ նա կամ ասոցիացիայի անդամներից ոչ մեկը չի հիշել, որ թավրիզցիների լեզուն ադրբեջաներենն է։
Գորդոնն ապրել է Կովկասում Իրան-Ռուսաստան պատերազմների առաջին փուլի ավարտից և 1813 թվականին Գոլեստանի պայմանագրի ստորագրումից հետո։ Այդ ժամանակ ռուսներն Էդինբուրգի միությանը խնդրեցին ընդլայնել իրենց գործունեությունը Ռուսաստանի կողմից գրավված տարածքներում։ 1816 թվականին միության կենտրոնը տեղափոխվեց Ռուսաստանի Հաջի Թարխան կամ Աստարախան նավահանգիստ՝ Կասպից ծովի ափին։ Իսկ Աստվածաշունչը թարգմանվեց թուրքերեն, ադրբեջաներեն և մի քանի այլ լեզուներով, որոնք տարածված էին Կովկասում և լայնորեն տարածվեց Գորդոնի և նրա գործընկերների կողմից։
Այնպես է թվում, որ բացի բիզնեսի նոր հնարավորություններ գտնելու փորձից, Գորդոնը Բրիտանիայի համար տեղեկություններ ու նորություններ էր հավաքում՝ Կովկասի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակի մասին։ Տարածաշրջան, որը հատկապես կարևոր դարձավ Բրիտանիայի համար երկար պատերազմներից և այնտեղ Ռուսաստանի գերիշխանությունից հետո։
1827 թվականին Իրանի հետ պատերազմի հերթական շրջանից հետո կնչվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով Իրանից անջատվեցին նաև Կովկասի մնացած տարածքները։ Այդ ժամանակ ռուսները սկսեցին ավելի լուրջ վերաբերվել այդ տարածքներում մշակութային փոփոխություններին և օգնում ու ֆինանսավորում էին քրիստոնյա միսիոներներին։ Այս քաղաքականությունը դժգոհություն առաջացրեց Կովկասի մուսուլմանների մոտ, և Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հինգ տարի անց, դաղստանցի Շեյխ Շամալի գլխավորությամբ, Կովկասում տեղի ունեցավ մեծ ապստամբություն։ Նրան հաջողվեց իր շարժման արդյունքում ռոսւներին դուրս մղել Կովկասյան լեռների մեծ մասից։ Շեյխի ապստամբությունն արդեն հանգեցնում էր Կովկասում իսլամական կառավարության ձևավորման։ Նա հարկեր և նույնիսկ մաքսային սակագին սահմանեց իր հրամանատարության տակ գտնվող տարածաշրջան ներմուծվող ապրանքների համար, սակայն ռուսները պատրաստ չէին ընդունել այդ անկախությունը։ Բախումներից մեկի ժամանակ, ռուս գեներալը հայտարարեց, որ պատրաստ է Շեյխ Շամալի գլուխը բերողին նրա գլխի քաշին հավասար ոսկի տալ։ Լուրը հասավ շեյխին, և նա հաղորդագրություն ուղարկեց գեներալին. «Շնորհակալ եմ այն հարգանքի համար, որ դու ինձ ցույց տվեցիր, բայց եթե քո գլուխն ինձ բերեն, ես նրանց անգամ մի ծղոտե փետուրով չեմ վարձատրի»։
Սակայն Շեյխի ապստամբությունը վախեցնում էր ոչ միայն ռուսներին, այլ նաև անգլիացիներին։ Նրանք երկար տարիներ փորձում էին Արևելյան Ասիայում առաջ մղել մի տեսություն. «Գտնել հրեաների կորած ճյուղերն ու աջակցել նրանց»։ Այդ քաղաքականության շրջանակում, Ջոզեֆ Վուլֆը սկսեց իր առաքելությունն Աֆղանստանում։ Նա փորձում էր Աֆղանստանի ժողովրդին հավատացնել, որ իրենք հրեա ժողովրդի կորած ճյուղերն են, որպեսզի Բրիտանիան, «Արևելյան հրեաների պաշտպանություն» օրենքի համաձայն մեծացնի իր ազդեցության գոտին Ասիայում։ Բրիտանացիները կարծում էին, որ Մերձավոր Արևելքում հրեաներին ցուցաբերված աջակցությունն այս փոքրամասնությանը տարբեր երկրներում կվերածի Բրիտանիայի կողմնակիցների: Իսկ եթե Կովկասում ստեղծվեր Շեյխ Շամալի իսլամական կառավարությունը, անգլիացիները դուրս կմղվեին այս տարածաշրջանից, և չէին կարողանա շփվել Դաղստանի հրեաների հետ, ինչպես նախկինում։
Միևնույն ժամանակ Ջեյկոբ Սամուել անունով անգլիացի քահանան, ով հուդայականությունից քրիստոնեություն էր անցել, Կովկաս մեկնեց՝ քարոզչություն իրականացնելու համար։
Սամուելը, ով նախկինում քրիստոնեություն էր քարոզում Հնդկաստանում, Իրաքում և Իրանում, Կովկաս ահսավ Շեյխ Շամալի ապստամբության ամենաթեժ պահին։ Նա նախ գնաց Դաղստանի հրեաների մոտ և պատմեց թե ինչի համար է եկել նրանց մոտ, որպեսզի ապացուցեր այն տեսությունը, թե Դաղստանի հրեաները հրեա ժողովրդի կորած ճյուղերից են։ Սակայն նրա իրական առեքլությունը Շեյխի ապստամբությունը ճնշելու համար ռուսական ու բրիտանական ուժերին համակարգելն էր։ Տարիներ տևած պայքարից հետո, ռուսներն ի վերջո կարողացան լեռնային տարածքում շրջապատել և ձերբակալել Շեյխ Շամալին։ Շեյխի ձերբակալությամբ և ապստամբության ավարտով, անգլիացիները հանգիստ շունչ քաշեցին։ Իսկ Ջեյքոբ Սամուելը հեռացավ Կովկասից ու շարունակեց աշխատել որպես «Սուրբ գրքի ընկերության» ներկայացուցիչ Իրանում և հարևան երկրներում:
Եվրոպացի քահանաների քարոզչության արդյունքում քրիստոնեություն ընդունածները նույնպես ցանկանում էին քահանայի հագուստ կրել։ Սակայն երկար տարիներ դա նրանց չէր թույլատրվում, իսկ երբ թույլատրվեց, այդ մարդիկ ունեին սահմանափակ հնարավորություններ և գործում էին եվրոպացի միսիոներների վերահսկողության տակ։
Քիմ Բանգուին սևամորթ երիտասարդ էր Զաիրից, ով հանդիպեց բելգիացի միսիոներներին և նրանց ելույթը լսելուց հետո ընդունեց քրիստոնեություն ու փոխեց անունը։ Նրան անվանեցին Սիմոն Կիմ Բանգի։ 20-րդ դարի սկզբին Զաիրը գրավված էր բելգիացիների կողմից և կոչվում էր Բելգիական Կոնգո։ Որոշ ժամանակ անց Քիմ Բանգուին դարձավ քահանա։ Նա այժմ միսիոներ և փորձում էր իր հայրենակիցներին հրավիրել դեպի քրիստոնեություն։ Նա լավ հռետոր էր ու քանի որ բելգիացիների նման օտար չէր համարվում, արագ գրավեց մարդկանց։ Շատ չանցած, Զաիրից շատ մարդիկ շրջապատեցին նրան, և նա կարողացավ եկեղեցի կառուցել, որտեղ մարդիկ կարող էին լսել իր քարոզները։ Դրանից հետո շատերը հեռացան բելգիական եկեղեցուց ու գնացին Կիմ Բանգուիի եկեղեցի։ Իսկ դա բարկացրեց բելգիացի քահանաներին։
Նրանցից մեկը Կիմ Բանգիին ասաց. «Ձեր ջանքերի շնորհիվ մենք առաջին անգամ ենք տեսնում քրիստոնյաների մեծ ներկայություն Կոնգոյում, բայց ոչխարները չեն կարող հովիվ լինել: Գուցե Աստված ձեզ շատ կարողություններ է տվել մարդկանց գրավելու, բայց այս գործը մերն է՝ հովիվներինը»:
Կիմ Բանգուն անտեսեց այս քահանայի խոսքերը։ Ու նրա եկեղեցու շարունակական գործունեությունը և նրա հետևորդների ավելացումը զայրացրեց Զաիրի բելգիական կառավարությանը։ 1921 թվականին նրան ձերբակալեցին ու բանտարկեցին Էլիզաբեթվիլում։ Կիմ Բանգուն մեղադրվեց հավատացյալներին բելգիական եկեղեցուց հեռացնելու մեջ։ Սակայն չնայած ձերբակալությանը, նրա հետևորդները պատրաստ չէին գնալ եվրոպացիների եկեղեցի։ Նրանք գաղտնի կատարում էին իրենց կրոնական արարողությունները և նույնիսկ հրավիրում այլ սևամորթների՝ մասնակցելու այս ընդհատակյա եկեղեցու արարողություններին։ Աստիճանաբար սև եկեղեցու նկատմամբ հետաքրքրությունը դուրս եկավ Զաիրի սահմաններից, և Կիմ Բանգուին հետևորդներ գտավ աֆրիկյան այլ երկրներում: Բելգիացիները շարունակում էին նրան բանտում պահել։ Բանգուն բանտում անցկացրեց 30 տարի և մահացավ 1951 թվականին, բայց նրա եկեղեցու հետևորդների թիվն այնքան էր մեծացել, որ տասնութ տարի անց, «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը» ստիպված եղավ հաստատել Բանգոյի եկեղեցին և թույլ տալ նրա հետևորդներին ազատորեն երկրպագություն իրականացնել իրենց եկեղեցում:
Եթե 20-րդ դարի սկզբին Կիմ Բանգիի նման քահանաներին թույլ չէին տալիս ունենալ իրենց եկեղեցին, ապա 16-րդ դարում Հնդկաստանում քրիստոնեություն ըդնունած հնդիկներին թույլ չէին տալիս նույնիսկ քահանայի հագուստ կրել։ 1541 թվականին պորտուգալացի քահանա Ֆրանսուա Քսավյեն Լիսաբոնից մեկնեց Հնդկաստան և հաստատվեց Գոա նավահանգստում, որը գրավված էր պորտուգալացիների կողմից։ Քսավիեն քրիստոնեություն էր քարոզում։ Նա վերցնում էր զանգը, քայլում էր փողոցներով ու մարդկանց հավաքում իր շուրջը։ Նա մարդկանց պատմում էր Աստվածաշնչի և Քրիստոսի կյանքի պատմությունները և փորձում բուժել իր բժշկական գիտությունից սակավ գիտելիքներով: Քսավիեն ցանկանում էր Հնդկաստանում ապրող տարբեր ցեղերի հետ խոսել իրենց լեզվով, ուստի երկար ժամանակ էր ծախսում տարբեր լեզուներ սովորելու համար:
Ասիական մի քանի լեզուների իմացությունը ստիպեց եկեղեցուն ենթադրել, թե նա «լեզվական շնորհ» ունի ու կարող է խոսել ցանկացած լեզվով: Որոշ ժամանակ անց նա դարձավ Հնդկաստանի պորտուգալական եկեղեցու առաջնորդը։ Այս քահանան, որը Հնդկաստանի ժողովրդի հետ խոսում էր սպիտակների և սևերի, աղքատների և հարուստների հավասարության մասին, հրամայեց, որ կրոնափոխ հնդիկներից ոչ մեկին եկեղեցի չընդունեն:
Քսավյեն մտածում էր, որ եթե հնդիկներից մեկը քահանա դառնա, կարող է եկեղեցում կրոնական արարողություններ կատարել, և այդ դեպքում մի օր պորտուգալացիներից մեկը կարող է գալ եկեղեցի խոստովանության արարողության, ու ծնկի գալ վերջինիս առաջ։ Ուստի նա հնդիկներին զրկեց այդ իրավունքից՝ միայն նրանց ռասայի պատճառով: Այս ռասիստ միսիոներին հարյուր տարի անց Հռոմի պապը ճանաչեց որպես «սուրբ»։ Սուրբ էին կոչում նրանց, ովքեր իրենց ողջ կյանքը զոհաբերում էին հանուն քրիստոնեության։
Իսպանացիները նույնպես իրենց նվաճած տարածքներում թույլ չտվեցին նոր քրիստոնյաներին դեր ունենալ եկեղեցու կառավարման մեջ և դառնալ միսիոներներ։ Ֆիլիպիններում, որը հարյուրավոր տարիներ գրավված էր Իսպանիայի կողմից, շատերը քրիստոնեություն էին ընդունել, բայց նրանցից ոչ մեկին թույլ չտվեցին դառնալ միսիոներ կամ քահանա։
Իսպանացիներն Ամերիկայի հնդկացիներին նույնպես նման իրավունք չտվեցին։ 19-րդ դարում սպիտակամորթ միսիոներներն առաքելություն էին իրականացնում նաև Աֆրիկայում: Քահանայի, եպիսկոպոսի և կարդինալի կոչումներ էին տրվում միսիոներներին։ Յուրաքանչյուր ոք, ով հաջողության էր հասնում քարոզչության մեջ, կարող էր հասնել ավելի բարձր աստիճանի և գտնել նոր կոչում, բայց այս իրավիճակը սպիտակ միսիոներների համար էր, իսկ սև քահանաները մնում էին հենց առաջին աստիճանին։