Գեղարվեստական հաղորդում
Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի մեծարման ծրագրերի շարանում, նախաձեռնությամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի և Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի և համագործակցությամբ «Ջելվե» մշակութային կենտրոնի, փետրվարի 12-ի երեկոյան «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում կազմակերպվել էր յուրահատուկ միջոցառում, պետական բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ:
Միջոցառմանը արտահայտվեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամյանը, պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին, Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարի տեղակալ և խորհրդարանի ու նահանգների հարցերով օգնական Սեյեդ Մոհամմադ Հաշեմին, իսկ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանի ուղերձը, ով ներկա էր միջոցառմանը, ընթերցեց Տ.Գրիգորիս քհն.Ներսիսյանը: Միջոցառմամը երգերի կատարմամբ հանդես եկավ Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միության «Տավիղ» համատեղ երգչախմբերի անդամները՝ դիրիժոր Արփի Սիմրոջյանի (Նազարյան) ղեկավարությամբ:

Հայաստանի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը բարձր գնահատելով իրանական և հայկական կինոյի արդյունավետ և դրական հարաբերությունները՝ հայտնել է- Հատուկ ծրագիր ենք պատրաստել իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված։
Ավետիսյանն ասել է,-Հայաստանում կինոակտիվիստները խորը հարաբերություններ ունեն իրանական կինոյի և հատկապես Իրանի Ֆաջր կինոփառատոնի հետ։
Նա իրանական կինոյի վերաբերյալ իր ճանաչողության մասին ասել է.- Ով ծանոթ է կինոարվեստին, միակ կարծիքը, որ ունի իրանական կինոյի մասին, այն է, որ այս կինոն հրաշալի է։

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ փետրվարի 16-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հաֆեզ․ գազելներ, քառյակներ» գրքի շնորհանդեսը։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այս միջոցառմանը ունեցած ելույթում նշեց՝ Հաֆեզն ինչպես մի աստղ միշտ փայլում է Իրանի և ամբողջ աշխարհի երկնակամարում: «Դժվար թե Իրանում գտնեք մեկ տուն, որտեղ չլինի Հաֆեզի գազելների ժողովածուն: Ձեր ներկայությունն այս միջոցառմանն ապացուցում է, որ նա չի պատկանում աշխարհագրական տարածքի, այլ բոլորինն է»,-շեշտեց դեսպանը:
Ըստ դեսպանի՝ մշակույթը և դիվանագիտությունը նման են. պոեզիան փափուկ ուժ է, դիվանագիտությունը՝ ևս: «Մշակույթի գործիչների կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք մշտապես կամուրջ են հանդիսացել տարբեր երկրների միջև: Մշակույթն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ու Իրանը կարող են ավելի ամրապնդել իրենց հարաբերություններն ու խորացնել բարեկամությունը: Իրանն աշխարհում ներկայանում է իր ուրույն մշակույթով:
Հաֆեզը, Ռումին և այլ հեղինակներ այդ մշակույթի կրողն են ու բացահայտում են այդ հարստությունը: Հաֆեզը գրում է սիրո, խաղաղության, արդարության մասին, և այդ ամենը հարկավոր է տարբեր ժողովուրդների մերձեցման համար: Դրանք այն սկզբունքներն են, որոնց համար աշխատում է դիվանագիտությունը»,-ընդգծեց Մեհդի Սոբհանին:
Նա շնորհակալություն հայտնեց գրքի թարգմանչին, նրա կատարած կարևոր ու նշանակալի աշխատանքի համար և ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում իրանական մշակույթին, գրականությանը:
Գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի խոսքով՝ Հաֆեզի գազելները մեծ ժողովրդականություն են վայելում Իրանում: «Իրանական պոեզիան ունի մի քանի գագաթներ՝ Ֆիրդուսին, Սաադին և այլք, որոնք շատ սիրված են: Այդ գագաթներից մեկը Հաֆեզն է, և մյուս պոետներից տարբերվում է նրանով, որ չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը շնորհակալագրեր հանձնեց հայ իրանագետներին երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմա գործում ունեցած դերի համար:

Փոտրվարի 12-ին Իրանի Ֆաջր երաժշտական 39-րդ փառատոնի առաջին գիշերը Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում դաշնամուրային մենանվագով հանդես եկավ հայաստանցի արվեստագետ Հայկ Մելիքյանը:
ISNA-ի հաղորդմամբ, Հայկ Մելիքյանի դաշնամուրային կատարումը կարելի է բնութագրել հուզիչ, հանգստացնող, երևակայական և ժամանակակից հատկանիշով. Այս ելույթն ուղեկցվում էր նրբագեղությամբ, ճշգրտությամբ և միաժամանակ նվագողի հույզերի ալիքով։
Իր ելույթի սկզբում Մելիքյանը իր ուրախությունը հայտնեց Իրանում գտնվելու և Ֆաջր երաժշտական փառատոնին մասնակցելու համար։
Այս հայաստանցի արվեստագետը վերջում արժանացավ հանդիսատեսի երկար ծափահարություններին։
ISNA-ին տված հարցազրույցում Հայկ Մելիքյանն ասել է. «Իրանն ինձ համար տարբեր է։ Որովհետև ես ուզում եմ աջակցել այն խիզախ մարդկանց, ովքեր մտադիր են Իրանում խթանել դասական երաժշտությունը՝ այն ներկայացնելով այլ ասպեկտներով»:
Այս հայաստանցի երաժիշտը հավելեց, որ Իրանի ժողովուրդը շատ հյուրընկալ է։ Այդ իսկ պատճառով Իրան այցելելու հրավերը ստանալուց անմիջապես հետո ընդունեցի այն։
Նշելով, որ ծանոթ է իսկական իրանական երաժշտությանը, Մելիքյանը պարզաբանեց. «Իհարկե, ես ճանաչում եմ նաև մի շարք իրանցի ավանդական գծով երաժիշտների, որոնց երաժշտությունը հոգեհարազատ է հայերիս»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թեհրանում բացվեցին սենդվիչ վաճառող առաջին խանութները։ 10 տարի անց նման խանութներ կային արդեն երկրի ողջ տարածքում։ Սննդի այս տեսակն Իրանում այնքան սիրվեց, որ 1940-ականներին միայն Ռաշտում սենդվիչների խանութներում աշխատում էր 16 հազար մարդ։
Կերակուրների բազմազանության ու խոհարաական փայլուն փորձի շնորհիվ, Իրանը կարող է առաջատար դիրք զբաղեցնել այս ոլորտում։
Միայն Թեհրան քաղաքում 20 հազար ռեստորանների առկայությունն արդեն վկայում է Իրանում այս ոլորտի կարևորության մասին։
Եթե Թեհրանի յուրաքանչյուր ռեստորանում ուտեք միայն մեկ բաժին կերակուր, քաղաքի բոլոր ռեստորաններն այցելելու համար կպահանջվի 19 տարի։
Թեհրանում փետրվարի 12-15-ը կայացավ ռեստորանային, արագ սննդի, հասարակական սննդի և սարքավորումների ու հարակից արդյունաբերության երկրորդ միջազգային ցուցահանդեսը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը զբոսաշրջության և հարակից արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսում ասել է. -Զբոսաշրջությունը երկրի տնտեսության շարժիչ ոլորտներից մեկն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հնագույն քաղաքակրթության, թանկարժեք մշակութային և քաղաքակրթական ժառանգության, չորս սեզոնային բնության և այլ տեսարժան վայրերի շնորհիվ իր տնտեսության այս հատվածը զարգացնելու մեծ կարողություն ունի:
Այս միջազգային ցուցահանդեսը բացվել է փետրվարի 12-ին ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության (UN TOURISM) գլխավոր քարտուղար Զորաբ Պոլոլիկաշվիլիի, պետական պաշտոնյաների և օտարերկրյա դեսպանների ներկայությամբ Թեհրանի գագաթնաժողովների դահլիճում, և այն բաց է եղել մինչև փետրվարի 15-ը։
Ցուցահանդեսի այս շրջանում իրենց տաղավարներն ունեն զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ և ակտիվիստներ աշխարհի 11 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Մալայզիայից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, Ուզբեկստանից, Վիետնամից, Տաջիկստանից, Զիմբաբվեից, Տանզանիայից և Շրի Լանկայից։
Այս արարողությանը հանձնվեցին Յազդ քաղաքի՝ որպես Ասիական համագործակցության ֆորումի անդամ երկրների մայրաքաղաքի համաշխարհային գրանցման հուշատախտակը և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի լավագույն տուրիստական գյուղ ճանաչված «Քանդովան»-ի հուշատախտակը։
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Էզզաթուլլահ Զարղամին այս արարողության ժամանակ ասել է. -33 երկրների համար վիզաների չեղարկմամբ, աշխարհի բնակչության ավելի քան 50%-ը կարող է Իրան մեկնել «առանց վիզայի» և միայն մեկ տոմսով։
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆյանը նույնպես ասաց. -Վերջին 10 ամիսների ընթացքում Իրան է մեկնել 5 միլիոն 400 հազար արտասահմանցի զբոսաշրջիկ, և այդ թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52 տոկոսով։