-
Ղալիբաֆ․ Մեր ձեռքը ձգանի վրա է
Հունիս 19, 2026 10:10Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ ընդգծելով, որ բանակցությունները Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոց են։
-
Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի ավարտի վերաբերյալ
Հունիս 18, 2026 11:17Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի տեքստում նշվում է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և պատերազմում նրանց դաշնակիցները ստորագրում են այս փոխըմբռնման հուշագիրը՝ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին հայտարարելով»։
-
Մենք ողջունել ենք իրանական և ամերիկյան կողմերի միջև հակամшրտության դադարեցման և ապագա խաղաղության համաձայնագրի վրա աշխատելու վերաբերյալ համաձայնությունները․ Պուտին
Հունիս 18, 2026 19:32Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում հունիսի 18-ին Ռուսաստան-ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) գագաթնաժողովի լիագումար նիստում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
-
ԱՄՆ Կոնգրես. Դատապարտում ենք Իրանցի դպրոցական երեխաների սպանությունն
Հունիս 18, 2026 13:04Վիրջինիա նահանգի դեմոկրատ պատգամավո Դոնալդ Բայերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հնչեցրած կոշտ ելույթում, աջակցելով պատերազմի դադարեցման բանաձևին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ռազմական քաղաքականությունը Իրանի նկատմամբ որակել է որպես «բարոյական առաջնորդության նվաստացուցիչ ձախողում»։
-
ՉԺՀ-ն աջակցում է Իրանին ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում. Վան Ի
Հունիս 18, 2026 12:34Չինաստանն աջակցում է Իրանին ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում։ Այս մասին ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
-
Շահբազ Շարիֆ․ Իրանի ծովային շրջափակումը կդադարեցվի
Հունիս 18, 2026 11:45Պակիստանի վարչապետը հինգշաբթի վաղ առավոտյան, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին, հայտարարել է, որ որպես առաջին քայլ՝ Հորմուզի նեղուցը վերաբացվում է, և Իրանի ծովային շրջափակումը դադարեցվում է։
-
Փեզեշքյանը ստորագրել է Իսլամաբադի հուշագիրը
Հունիս 18, 2026 10:07ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է Իսլամաբադի հուշագիրը։
-
Ամերիկացի հայտնի ինֆլյուենսերը Մեքսիկայում աջակցություն է հայտնել Իրանի ազգային հավաքականին
Հունիս 15, 2026 13:47Ամերիկացի ազդեցիկ բլոգեր և քաղաքական մեկնաբան Ջեքսոն Հինքլը Մեքսիկայի Տիխուանա քաղաքում այցելել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներին և իր աջակցություն հայտնել թիմին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության շրջանակում։
-
NYT. Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին իրանական հակամարտության կարգավորման գործում օգնության համար
Հունիս 15, 2026 13:36ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի ներդրումը Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործընթացում։
-
Սենատոր Մերֆին Իրանի հետ գործարքն անվանել է ԱՄՆ-ի կապիտուլյացիա
Հունիս 15, 2026 13:08Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին Քոնեքթիքութ նահանգից հայտարարել է, որ Թեհրանի հետ գործարքը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի կապիտուլյացիա Իրանի պայմաններով։