ԱՄՆ Կոնգրես. Դատապարտում ենք Իրանցի դպրոցական երեխաների սպանությունն
Վիրջինիա նահանգի դեմոկրատ պատգամավո Դոնալդ Բայերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հնչեցրած կոշտ ելույթում, աջակցելով պատերազմի դադարեցման բանաձևին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ռազմական քաղաքականությունը Իրանի նկատմամբ որակել է որպես «բարոյական առաջնորդության նվաստացուցիչ ձախողում»։
Բայերը, անդրադառնալով այս հակամարտության առաջին իրադարձություններից մեկին, որը հանգեցրել է Իրանում մի շարք աշակերտների մահվան, քննադատել է ռազմական բարձր ղեկավարության կողմից թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը, ինչպես նաև պաշտպանության ոլորտի պաշտոնյաների վիճահարույց հայտարարությունները ռազմական հարձակումները արդարացնելու նպատակով։
Կոնգրեսի այս պատգամավորը նաև քննադատել է իր հանրապետական գործընկերների պասիվ դիրքորոշումը գործադիր իշխանության լիազորությունների սահմանափակման հարցում՝ կոչ անելով Կոնգրեսին անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու, ԱՄՆ ժողովրդի իրական շահերը պաշտպանելու և քաղաքացիական բնակչության հետագա զոհերը կանխելու համար։