-
Ռոհանի.«Իրանի վերջնական պատասխանն ամերիկացիների ոտքը տարածաշրջանից կտրելն է»
Հունվար 08, 2020 13:39Անդրադառնալով ամերիկացի ահաբեկիչներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կոշտ վրեժխնդրությանը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.«Ամերիկացիների ոճրագործությանն Իրանի վերջնական պատասխանը նրանց ոտքը տարածաշրջանից կտրելն է»:
-
Զարիֆ. Իրանը խիստ կպատասխանի ԱՄՆ-ին, սխալ թույլ տալու դեպքում
Հունվար 08, 2020 12:37Իրանի արտգործնախարարն անդրադառնալով Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ ԻՀԿՊ օդուժի իրականացրած հարձակումներին, ասել է. «Իրանը խիստ կպատասխանի ԱՄՆ-ին, սխալ թույլ տալու դեպքում»:
-
Իրաք.«ԱՄՆ-ը հատել է բոլոր կարմիր գծերը»
Հունվար 07, 2020 15:19Դատապարտելով ԱՄՆ-ի զորայինների կողմից Իրաքի ինքնիշխանության շարունակական խախտումներն այս երկրի պառլալմենտի նախագահի առաջին տեղակալն ասել է. «ԱՄՆ-ը հատել է բոլոր կարմիր գծերը»:
-
ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորայինները դուրս են բերվում Բաղդադում տեղակայված ԱՄՆ-ի բազայից
Հունվար 07, 2020 15:14ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորայինները դուրս են բերվում Բաղդադում տեղակայված ԱՄՆ-ի բազայից: Այս մասին տեղեկացնում է Իտալական մի գործակալություն:
-
Համաշխարհային կոշտ արձագանք՝ Իրանի մշակութային կենտրոնների վրա հարձակվելու Թրամփի սպառնալիքին
Հունվար 07, 2020 15:08ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը Բաղդադում լեգենդար գեներալ Սուլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի ու նրանց զինակիցների տմարդի սպանությունից հետո, հանդիպելով այդ սպանության համար վրեժխնդիր լինելու Իրանի սպառնալիքին , Թեհրանին սպառնացել է, որ հարձակման թիրախ կդարձանի Իրանի 52 օբյեկտները, այդ թվում մշակութային վայրերը, ինչին կոշտ են արձագանքել համաշխարհային կառույցները:
-
Միջազգային կոալիցիայի կենտրոնն Իրաքից տեղափոխվելու է Քուվեյթ
Հունվար 07, 2020 14:11ԱՄՆ-ն Իրանի հակադարձ քայլի վախից միջազգային կոալիցիայի կենտրոնն Իրաքից տեղափոխելու է Քուվեյթ:
-
ՆԱՏՕ-ն անտեսում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած ոճրագործությունները
Հունվար 07, 2020 09:08ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ամերիկացիների ոճրագործությունից երեք օր անց, երկուշաբթի օրը, ՆԱՏՕ-ի դեսպանները Բրյուսելում նիստ են գումարել՝ Արևմտյան Ասիայի իրավիճակը քննարկելու նպատակով:
-
Երևանի Կապույտ մզկիթում հարգել են նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հիշատակը
Հունվար 07, 2020 08:06Երևանի Կապույտ մզկիթում հարգել են ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար՝ նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հիշատակը: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության հայերեն ռադիոժամի թղթակիցը, վկայակոչելով Իրանի դեսպանության մշակութային կցորդին:
-
ԱՄՆ Կոնգրեսում Թրամփին կոչ են արել օրենք կարդալ և հիշեցրել են, որ նա բռնապետ չէ
Հունվար 07, 2020 05:20ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեն նախագահ Թրամփին հիշեցրել է, որ նա բռնապետ չէ և խորհուրդ է տվել օրենքներ կարդալ, տեղեկացնում է կոմիտեի թվիթերյան էջը:
-
Թրամփի հետ հեռախոսազրույցում, Մակրոնը հակաիրանական հայտարարություն է արել
Հունվար 06, 2020 12:08Կիրակի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահ Էանուել Մակրոնը մտայհոգություն է հայտնել Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ապակայունացնող գործողությունների կապակցությամբ, առանց անդրադառնալու ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում հատկապես՝ Իրաքում իրականացրած ահաբեկչական գործողություններին: