Զարիֆ. Իրանը խիստ կպատասխանի ԱՄՆ-ին, սխալ թույլ տալու դեպքում
Հունվար 08, 2020 12:37 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարն անդրադառնալով Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ ԻՀԿՊ օդուժի իրականացրած հարձակումներին, ասել է. «Իրանը խիստ կպատասխանի ԱՄՆ-ին, սխալ թույլ տալու դեպքում»:
Չորեքշաբթի լուսաբացին, ԻՀՊԿ օդուժը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված երկու ամերիկյան ռազմաբազաներ: Հարձակման հետևանքով զոհվել է 80 ամերիկացի զինծառայող:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր կայացած մամուլիա սուլիսում ասել է.«ԱՄՆ-ն իր վերջին օրերն է անցկացնում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, և այդ երկիրը տարածաշրջանում ապագա չունի»:
Անդրադառնալով ԻՀԿՊ օդուժի իրականացրած հարձակումներին, Զարիֆն ընդգծել է. «Խնդիրը կլուծվի տարածաշրջանից ԱՄՆ-ի զորուժի դուրսբերմամբ, ինչի համար ռազմական գործողությունների կարիք չկա»:
Պիտակ