Միջազգային կոալիցիայի կենտրոնն Իրաքից տեղափոխվելու է Քուվեյթ
(last modified Tue, 07 Jan 2020 14:11:16 GMT )
Հունվար 07, 2020 17:41 Asia/Tehran
  • Միջազգային կոալիցիայի կենտրոնն Իրաքից տեղափոխվելու է Քուվեյթ

ԱՄՆ-ն Իրանի հակադարձ քայլի վախից միջազգային կոալիցիայի կենտրոնն Իրաքից տեղափոխելու է Քուվեյթ:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը երկուշաբթի երեկոյան հարապարակել է փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական միջազգային կոալիցիան Իրաքի բանակին հայտնել է,որ դուրս է գալու այդ երկրից:

Հատկանշական է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսպերը հայտարարել է.«Վաշինգտոնն  Իրաքից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու ծրագրի չունի և  այդ կապակցությամբ հրապարակված նամակը հավաստի չէ»:

ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը կողմնակիորեն հաստատելով Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալու կապակցությամբ լրատվամիջոցների կողմից հրապարակված փաստաթղթի հավաստիությունն ասել է.«Այս փաստաթուղթը մի չստորագրված նամակի նախագիծն է, որի նպատակը եղել է Իրաքից զորայինների դուրս գալու ընթացքի համակարգումը»: