-
Իսպանիայի Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է
Հոկտեմբեր 03, 2017 15:02Կատալոնիայում համընդհանուր գործադուլը խափանել է այդ տարածաշրջանի բոլոր աշխատանքները: Գործադուլը հայտարարվել է, որպես բողոքի նշան հանրաքվեի անցկացման ժամանակ Իսպանիայի իրավապահ մարմինների գործողությունների դեմ ։
-
Վեճ Կատալոնիայի անջատման հարցի շուրջ
Հոկտեմբեր 02, 2017 09:05Իսպանիայից Կատալոնիայի անջատման հարցի շուրջ կենտրոնական կառավարության և Կատալոնիայի նահանգային կառավարության միջև երկար քաշքշուկից հետո, ի վերջո հոկտեմբերի 1-ին այդ թեմայով հանրաքվե է անցկացվել:
-
Իսպանիայի դատախազությունը միջոցներ կձեռնարկի Կատալոնիայի ոստիկանության դեմ
Հոկտեմբեր 01, 2017 14:43Անկախության հանրաքվեի նկատմամբ քաղաքական ուղղվածություն դրսևորելու մեղադրանքով, Իսպանիայի դատախազությունը միջոցներ կձեռնարկի Կատալոնիայի ոստիկանության դեմ:
-
Ոստիկանությունն արգելափակել է ընտրատեղամասը, որտեղ պետք է քվեարկեր Կատալոնիայի ղեկավարը
Հոկտեմբեր 01, 2017 09:00Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան Ժիրոնայում արգելափակել է ընտրատեղամասը, որտեղ անկախության հանրաքվեի ժամանակ պետք է քվեարկեր Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ հայտնում է Pais պարբերականը։
-
Իսպանիայում Կատալոնիայի անկախության հանրաքվեի դեմ ցույցեր են ընթանում
Հոկտեմբեր 01, 2017 07:29Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի դեմ ցույցի։ Հանրաքվեն պլանավորված է հոկտեմբերի 1-ին։
-
Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեն, բնակիչները հերթ են կանգնել գիշերվանից
Հոկտեմբեր 01, 2017 06:34Կատալոնիայում մեկնարկել է անկախության պատմական հանրաքվեն, ընտրական շտաբերի կողքին գիշերվանից արդեն հերթեր են գոյացել, հայտնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը:
-
Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին կբացվեն 2315 ընտրատեղամասեր
Սեպտեմբեր 30, 2017 08:53Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, 5,3 մլն կատալոնացիներ կկարողանան քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեում: Այդ մասին Բարսելոնայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը: Կբացվեն 2315 ընտրական տեղամասեր, դրանք կաշխատեն առավոտվա ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 20-ը:
-
Կատալոնիայի դատարանը «Գուգլ»-ից պահանջել է արգելափակել անկախության հանրաքվեի մասին տեղեկությունների ծրագիրը
Սեպտեմբեր 30, 2017 03:59Կատալոնիայի գերագույն ատյանը «Գուգլ» ընկերությանը կոչ է արել արգելափակել Իսպանիայի այդ նահանգում անկախության հանրաքվեի մասնակցելու համար օգտագործվող ծրագրերը:
-
Անկախության հանրաքվե Կատալոնիայում
Սեպտեմբեր 29, 2017 14:40Կատալոնիայի տեղական իշխանությունները պատրաստվում են Իսպանիայից այդ տարածքի անկախության մասին հանրաքվե անցկացնել:
-
Կատալոնիայի ղեկավարը ԵՄ-ի իշխանություններին տարածաշրջանից «երես թեքելու» մեջ է մեղադրել
Սեպտեմբեր 28, 2017 07:54Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչմեդոնը ԵՄ իշխանություններին մեղադրել է Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության պատճառով կենտրոնական կառավարության հետ տարաձայնություններ ունեցող իսպանական տարածաշրջանից «երես թեքելու» մեջ: Գրում է Russian.rt.com-ը: