Իսպանիայի Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է
https://parstoday.ir/hy/news/world-i73727-Իսպանիայի_Կատալոնիայում_համընդհանուր_գործադուլ_է
Կատալոնիայում համընդհանուր գործադուլը խափանել է այդ տարածաշրջանի բոլոր աշխատանքները: Գործադուլը հայտարարվել է, որպես բողոքի նշան հանրաքվեի անցկացման ժամանակ Իսպանիայի իրավապահ մարմինների գործողությունների դեմ ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 15:02 Asia/Tehran
  •  Իսպանիայի Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է

Կատալոնիայում համընդհանուր գործադուլը խափանել է այդ տարածաշրջանի բոլոր աշխատանքները: Գործադուլը հայտարարվել է, որպես բողոքի նշան հանրաքվեի անցկացման ժամանակ Իսպանիայի իրավապահ մարմինների գործողությունների դեմ ։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իսպանիայի Կատալոնիա տարածքում 24-ժամյա համընդհանուր գործադուլի պատճառով դադարել են տրանսպորտի, առևտրի , գյուղատնտեսության , դպրոցների ու համալսարանների աշխատանքները: 

Կատալոնիայում կիրակի օրն անցկացվել է անկախացման մասին հանրաքվեն, որը Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում։ Քվեարկության օրը տեղի են ունեցել բախումներ քվեարկողների ու ոստիկանության միջև: