Իսպանիայի դատախազությունը միջոցներ կձեռնարկի Կատալոնիայի ոստիկանության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i73567-Իսպանիայի_դատախազությունը_միջոցներ_կձեռնարկի_Կատալոնիայի_ոստիկանության_դեմ
Անկախության հանրաքվեի նկատմամբ քաղաքական ուղղվածություն դրսևորելու մեղադրանքով, Իսպանիայի դատախազությունը միջոցներ կձեռնարկի Կատալոնիայի ոստիկանության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 14:43 Asia/Tehran
  • Իսպանիայի դատախազությունը միջոցներ կձեռնարկի Կատալոնիայի ոստիկանության դեմ

Անկախության հանրաքվեի նկատմամբ քաղաքական ուղղվածություն դրսևորելու մեղադրանքով, Իսպանիայի դատախազությունը միջոցներ կձեռնարկի Կատալոնիայի ոստիկանության դեմ:

Իսպանիայի դատախազությունը միջոցներ կձեռնարկի կատալոնական ոստիկանության դեմ, որի աշխատակիցները հոկտեմբերի 1-ի առավոտյան չեն խոչընդոտել անկախության հանրաքվեի քվեարկության տեղամասերի բացվելուն։

Չնայած Իսպանիայի կառավարության դեմ լինելուն, կիրակի օրը Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվել:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը անօրինական է հայտարարել Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը:

Քվեարկության որոշ կենտրոններում, բախում է տեղի ունեցել քվեարկողների և Իսպանիայի հակախռովարար ոստիկանների միջև:

Կատալոնիայում քվեարկությանը մասնակցելու պայմանները լրացնում է շուրջ հինգ միլիոն 400 հազար մարդ: