-
ՄԱԿ-ը և ԱԽ-ն պատասխանատվություն են կրում ԼՂ հայերի արժանապատիվ վերադարձի համար. դեսպան Մարգարյան
Հոկտեմբեր 22, 2023 14:32Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Բրազիլիայի նախագահությամբ կայացել է «Խաղաղությունը՝ երկխոսության միջոցով․ տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ կառույցների ներդրումը հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» խորագրով հանդիպմումը, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
-
Արցախի Հանրապետությունը չի լուծարվել. Ոչ մի փաստաթղթով այն չի կարող լուծարվել. Ես բոլորի պատասխանը կտամ. Ս. Շահրամանյան
Հոկտեմբեր 20, 2023 09:11Դուք պատերազմի սպառնալիքի տակ Դուք ստորագրել եք Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը, ի՞նչ է խնդիրը, որ Արցախի Ազգային ժողովի նիստ չի հրավիրվում այդ հրմանագրի չեղարկման հարցով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
-
Հայաստանում Արցախի ներկայացուցչություն են ժամանել մեծ թվով կարմիրբերետավորներ. իրավիճակը չի հանդարտվում
Հոկտեմբեր 20, 2023 09:05Հայաստանում Արցախի ներկայացուցչություն են ժամանել մեծ թվով կարմիրբերետավորներ, նրանց մի մասը շենքի ներսում է, մի մասը՝ դրսում:
-
ԵՄ–ն Ադրբեջանից համաներում է ակնկալում ԼՂ բոլոր հայերի նկատմամբ
Հոկտեմբեր 19, 2023 09:26Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ և կհաստատի իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` համաձայն 1991թ. Ալմաթիի հռչակագրի: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում ընդունված հայտարարության մեջ։
-
ԿԽՄԿ-ն ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում ու տեղափոխել Հայաստան
Հոկտեմբեր 16, 2023 12:59Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում՝ նրանց տեղափոխելով Հայաստան։
-
Ալիևն այցելել է նաև օկուպացված Ստեփանակերտ, Իվանյան և Ասկերան
Հոկտեմբեր 15, 2023 14:24Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Ստեփանակերտ։
-
Եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, արցախցիները հետ չեն գնա. Սամվել Բաբայան
Հոկտեմբեր 15, 2023 14:17Առաջին հերթին մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի՞ է պատրաստ, ի՞նչ բանակցությունների է պատրաստ:
-
Թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է․ Պուտինը՝ Ալիևին
Հոկտեմբեր 13, 2023 08:21Համացանցում են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բիշքեքում մեկնարկած հանդիպման կադրերը, որոնցում ՌԴ նախագահը ողջունում է իր ադրբեջանցի գործընկերոջը, ապա առաջարկում նախ քննարկել օրակարգային հարցերը մյուս գործընկերների հետ, որից հետո անցնել հիմնական թեմաների քնարկմանը դեմ առ դեմ ձևաչափով։
-
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը
Հոկտեմբեր 13, 2023 07:50ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
-
Ֆրանսիան ՄԱԿ-ում կպահանջի ընդունել ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև.Կոլոննա
Հոկտեմբեր 12, 2023 09:06Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։