Հայաստանում Արցախի ներկայացուցչություն են ժամանել մեծ թվով կարմիրբերետավորներ. իրավիճակը չի հանդարտվում
https://parstoday.ir/hy/news/armenia-i207846-Հայաստանում_Արցախի_ներկայացուցչություն_են_ժամանել_մեծ_թվով_կարմիրբերետավորներ._իրավիճակը_չի_հանդարտվում
Հայաստանում Արցախի ներկայացուցչություն են ժամանել մեծ թվով կարմիրբերետավորներ, նրանց մի մասը շենքի ներսում է, մի մասը՝ դրսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2023 09:05 Asia/Tehran
  • Հայաստանում Արցախի ներկայացուցչություն են ժամանել մեծ թվով կարմիրբերետավորներ. իրավիճակը չի հանդարտվում

Հայաստանում Արցախի ներկայացուցչություն են ժամանել մեծ թվով կարմիրբերետավորներ, նրանց մի մասը շենքի ներսում է, մի մասը՝ դրսում:

Հիշեցնենք, որ առավոտյան այստեղ հավաքված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, մարդիկ մտան ներկայացուցչության շենք եւ ցանկանում էին հանդիպել Արցախի նախագահը հետ:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը համաձայնեց դուրս գալ եւ դրսում պատասխանել հավաքվածների հարցերին: Նա կարճ ելույթ ունեցավ, ասաց, որ շատ բաներ կան, որոնց մասին չի կարող բարձրաձայն ասել, նշեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, քանի որ ոչ մեկը չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը:

Քանի որ իրավիճակը լարված էր եւ Արցախի նխագահին պարբերաբար ընդհատում էին, նա առաջարկեց դահլիճում հանդիպում կազմակերպել եւ ներս մտավ շենք:

Կարմիր բերետավորները հսկում են շենքը եւ թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել շենք:

Այդուհանդերձ, մի խումբ արցախցիների հաջողվեց հրմշտելով շենք մտնել եւ ներսում Սամվել Շահրամանյանը պատասխանում է նրանց հարցերին:

Ոստիկաններին հաջողվեց կասեցնել մյուսների մուտքը. բողոքի ակցիան դրսնում շարունակվում է:

news.am