-
Լավրովն ու Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը
Մայիս 10, 2016 08:27ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքրատուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
-
Շարմազանովը ներկայացրեց, թե որ դեպքում Հայաստանը միակողմանի կճանաչի ԼՂՀ անկախությունը
Մայիս 06, 2016 06:06Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության միակողմանի ճանաչման տարբերակը հնարավոր է այն դեպքում, եթե Ադրբեջանը սկսի ռազմական ագրեսիա:
-
ԼՂ նախագահն ընդունել է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանին
Մայիս 05, 2016 13:08ԼՂ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
-
Լավրովը վստահ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման նկատմամբ Երևանի հանձնառության հարցում
Մայիս 05, 2016 04:43ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խուճապի պատճառ չի տեսնում հայ պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է Ռիա Նովոստին:
-
Ռուսաստանը պետք է իր դիրքորոշումը հայտնի Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ. Մոսկվայում Ադրբեջանի դեսպան
Մայիս 04, 2016 08:42Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հնարավորությանը:
-
Համանախագահները պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հանդեպ. Նովրուզ Մամեդով
Մայիս 03, 2016 15:03Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությունը:
-
Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը
Մայիս 02, 2016 16:47Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ:
-
Արցախում զինծառայող է զոհվել
Մայիս 01, 2016 06:52Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբրջանը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
-
Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել
Ապրիլ 30, 2016 11:34Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ուժերը շարունակել են կրակել հայակակն դիրքերի կողմը: Հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:
-
France24. Ղարաբաղյան բախումների հետեւում կանգնած են Ռուսաստանն ու Թուրքիա՞ն
Ապրիլ 30, 2016 11:20Ղարաբաղում բախումների հետեւում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետքն է երեւում: Այս մասին նշված է France24 հեռուստալիքի կայքում հրապարակված հոդվածում: