Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i14944-Լավրովը_և_Քերին_քննարկել_են_ԼՂ_հակամարտության_գոտում_տիրող_իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2016 16:47 Asia/Tehran
  • Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Լավրովն ընդգծել է Օդեսայում 2014թ. Մայիսին տեղի ունեցած ողբերգության հետաքննությանը հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարմանն այլընտրանք չկա: