Արցախում զինծառայող է զոհվել
Մայիս 01, 2016 06:52 Asia/Tehran
Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբրջանը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ զոհվել է մի հայ զինծառայող:
ՊԲ առաջապահ զորամասերը Ադրբեջանի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:
armedia.am
1/5/2016
Պիտակ