-
Ադրբեջանը վրդովմունք է հայտնել Պուտինի օգնականի՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ
Հունիս 10, 2025 12:40Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում արված հայտարարությունները, որոնցում նա «աղավաղել է փաստերը» հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ և Ղարաբաղը ներկայացրել որպես վիճելի տարածք, ցավալի և զարմանալի են։ Ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
-
Ամենան հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում խոսել է Արցախի բռնազավթման մասին
Մայիս 27, 2025 12:42Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը միջազգային համաժողովում խոսել է Արցախի բռնազավթման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
-
Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ
Մայիս 25, 2025 13:48Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ հայ-ռուսական հարաբերությունները բախվում են մի շարք մարտահրավերների։ Այս այցը փաստացի նպատակ ուներ վերականգնել երկկողմ վստահությունը և քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։
-
Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ
Մայիս 23, 2025 08:55Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:
-
Հայերը պետք է վերադառնան Արցախ. շվեյցարացի խորհրդարանականները նոր հարթակ են գործարկում
Մայիս 20, 2025 13:21Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորները նոր հարթակ կգործարկեն` ի աջակցություն արցախահայերի վերադարձի իրավունքի։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
-
Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին. Զավթում և վտարում՝ ահա թե ինչ է տեղի ունեցել
Մայիս 09, 2025 08:48Ես երբեք չեմ վիրավորել ադրբեջանցի ժողովրդին։ Ես հանդես եմ եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ես այն ժամանակ ունեի իմ սեփական տեսակետը, և այն չի փոխվել։
-
Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ իր կոշտ զեկույցում նշել է ԼՂ հակամարտությունում նրա ագրեսիվ դերը. Nordic Monitor
Մայիս 07, 2025 16:03Եվրախորհրդարանի նոր զեկույցը խիստ քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք վարվող արտաքին քաղաքականությունը, որը դարձել է ավելի ու ավելի առճակատող, անհամատեղելի ԵՄ արժեքների հետ և վնասակար է երկար ժամանակ ձգձգված անդամակցության գործընթացին, գրում է շվեդական Nordic Monitor պարբերականը։
-
Ադրբեջանի կեղծարարության մասշտաբները սահմաններ չեն ճանաչում
Մայիս 04, 2025 13:48«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանը միշտ էլ աչքի է ընկել կեղծարարությամբ, այդ թվում՝ չեղած պատմության հորինման ու այլ ժողովուրդների պատմության յուրացման առումով։
-
Վարդանյանն ավելի քան 550 օր բանտարկված է Բաքվում՝ քրիստոնյա լինելու համար
Մայիս 02, 2025 16:08Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել իր նախընտրական խոստումը՝ ճնշում գործադրել Բաքվի վրա իր հոր և մյուս հայ քրիստոնյա գերիներին ազատ արձակելու համար։ Նա այդ մասին գրել է Fox News-ում հրապարակված հոդվածում։
-
Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ
Մայիս 02, 2025 08:06Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը՝ դիտարկելով այն որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, ովքեր ներգրավված են այդ զանգվածային հանցագործություններում, և ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին պայմանավորել մարդու իրավունքների ոլորտում իրական և չափելի բարելավումներով, ներառյալ հայ պատանդների ազատ արձակմամբ։