Մենք վերադարձնելու ենք Լեռնային Ղարաբաղը․ ՀՅԴ համահայկական համաժողովի պատասխանատու
https://parstoday.ir/hy/news/armenia-i234754
Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդին կվերադարձնենք հույսն ու հավատը, դա պետք է անի ՀՅԴ երիտասարդությունը։
(last modified 2025-07-15T14:26:25+00:00 )
Հուլիս 15, 2025 17:56 Asia/Tehran
  • Մենք վերադարձնելու ենք Լեռնային Ղարաբաղը․ ՀՅԴ համահայկական համաժողովի պատասխանատու

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդին կվերադարձնենք հույսն ու հավատը, դա պետք է անի ՀՅԴ երիտասարդությունը։

Այս մասին հուլիսի 15-ին կուսակցության 12-րդ Համահայկական երիտասարդական և ուսանողական հավաքի բացման արարողության ժամանակ հայտարարել է միջոցառման անցկացման պատասխանատու, հասարակական գործիչ Մհեր Ղարաղաշյանը։

Ըստ նրա՝ միջոցառումը կոչված է Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և սփյուռքը միավորելուն,ինչպես նաև անցյալի, ներկայի և ապագայի միջև կապ հաստատելուն։

Նա հավելել է, որ ՀՅԴ-ն իր 135-ամյա պատմության ընթացքում չի կորցնում վճռականությունը, ինչը նրան հայ ժողովրդի իրավունքների համար պայքարում առաջատար ուժ է դարձնում։ «Մենք պետք է իրականացնենք իսկական Հայաստանի հայեցակարգը, շեշտում եմ՝ իսկական Հայաստանի, իրական, այլ ոչ թե այլասերված ժողովրդավարության գաղափարը», - ընդգծել է Ղարաղաշյանը։