-
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը
Սեպտեմբեր 02, 2022 12:53Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հեռանկարները։
-
Անտեղին են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները. Փաշինյանի ուղերձը
Սեպտեմբեր 02, 2022 08:29Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի ուղերձը.
-
ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում
Սեպտեմբեր 02, 2022 08:19ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային:
-
ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի անդրանիկ հանդիպումը հայտարարությամբ անդրադարձել է նաև Արցախի խնդրին
Սեպտեմբեր 01, 2022 15:16Երեւանում սեպտեմբերի 1-ին կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության (ՀԸԳՀ) շրջանակներում ձևավորված Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդրանիկ հանդիպումը։
-
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ
Սեպտեմբեր 01, 2022 15:08Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Վարդանյանն ամբողջ աշխարհի հայությանը հանուն Արցախի պայքարին միանալու կոչ է արել:
-
Մեկնաբանություն -Բրյուսելում եռակող ձևաչափով հանդիպում՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով
Սեպտեմբեր 01, 2022 08:18ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքնային այցով և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եռակողմ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել:
-
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման բանակցությունները
Օգոստոս 31, 2022 16:08Բրյուսելում, oգոստոսի 31-ին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
-
Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով
Օգոստոս 31, 2022 13:59Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։
-
Շրջանցելով Բերձորը. Ուժեղացված ծառայություն՝ Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային ճանապարհահատվածում
Օգոստոս 31, 2022 09:14Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:
-
18 համայնքում պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների, այսօր մեկնարկում է քարոզարշավը
Օգոստոս 31, 2022 08:05Սեպտեմբերի 25–ին Հայաստանի 17 համայնքում համամասնական ընտրակարգով, իսկ 1-ում՝ մեծամասնական ընտրակարգով, ընտրություններ կանցկացվեն։ Նախընտրական քարոզարշավը սկսվելու է այսօր՝ օգոստոսի 31–ին, այն կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ, իսկ սեպտեմբերի 24-ը լռության օր է։