Շրջանցելով Բերձորը. Ուժեղացված ծառայություն՝ Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային ճանապարհահատվածում
https://parstoday.ir/hy/news/armenia-i180786-Շրջանցելով_Բերձորը._Ուժեղացված_ծառայություն_Ստեփանակերտ_Գորիս_այլընտրանքային_ճանապարհահատվածում
Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2022 09:14 Asia/Tehran
  • Շրջանցելով Բերձորը. Ուժեղացված ծառայություն՝ Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային ճանապարհահատվածում

Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:

Արցախի Հանրապետության  ՆԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:

Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները:

«Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը»,-հայտնում են նախարարությունից։

news.am