-
Ռուսաստանն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար. Վոլկով
Օգոստոս 04, 2022 16:04Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է խաղաղապահների Telegram-յան ալիքում։
-
Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է. հայտարարություն
Օգոստոս 04, 2022 14:10Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել նոր ոճրագործությունները կանխելու համար։
-
Պեսկովը չի բացառել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ հարցի քննարկումը
Օգոստոս 04, 2022 13:51Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը:
-
Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը
Օգոստոս 04, 2022 12:43Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը:
-
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից
Օգոստոս 04, 2022 12:23ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարությամբ:
-
Տելեգրամի ադրբեջանական ալիքները արցախահայությանը հեռախոսազանգերով հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում
Օգոստոս 03, 2022 16:04Արցախի Հանրապետության սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող ռազմական սադրանքների ֆոնին Տելեգրամի ադրբեջանական հայատյաց ալիքները Արցախի բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում՝ փորձելով խուճապ տարածել արցախահայության շրջանում: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
-
Ադրբեջանի հարձակման հետևանքով երկու պայմանագրային զինծառայող է զոհվել
Օգոստոս 03, 2022 14:36Օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
Մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող. Եւս 8 զինծառայող վիրավորվել է. Արցախի ՊԲ
Օգոստոս 03, 2022 12:39Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող:
-
Ռուսական կողմը հաստատել է, որ օգոստոսի 1-ին Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը
Օգոստոս 03, 2022 08:53Անցած օրերի ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչ:
-
ՊԲ-ն հերքում է Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին լուրերը. շփման գծում լարվածությունը պահպանվում է
Օգոստոս 01, 2022 18:16Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂ-ի ՊՆ մամուլի ծառայությունից։