Ռուսաստանն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար. Վոլկով
https://parstoday.ir/hy/news/world-i178638-Ռուսաստանն_ամեն_ինչ_կանի_Լեռնային_Ղարաբաղում_էսկալացիա_թույլ_չտալու_համար._Վոլկով
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է խաղաղապահների Telegram-յան ալիքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 16:04 Asia/Tehran
  • Ռուսաստանն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար. Վոլկով

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է խաղաղապահների Telegram-յան ալիքում։

Հանդիպման ընթացքում գեներալը բացատրել է խաղաղապահ զորակազմի դիրքորոշումը ընթացող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

armeniasputnik.am