Պեսկովը չի բացառել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ հարցի քննարկումը
https://parstoday.ir/hy/news/world-i178612-Պեսկովը_չի_բացառել_Պուտին_Էրդողան_հանդիպման_ժամանակ_ԼՂ_հարցի_քննարկումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 13:51 Asia/Tehran
  • Պեսկովը չի բացառել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ հարցի քննարկումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չի կարելի բացառել, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն իրադրության սրման առնչությամբ»,- ասել է նա:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

armenpress.am