-
ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ
Սեպտեմբեր 30, 2022 07:37ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016-2021 թվականներին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ ՝ 1,35 միլիարդ դոլարից հասնելով 2,6 միլիարդի։ Ընդ որում, այդ աճը շատ հավասարակշռված է. գրեթե կրկնապատկվել է ինչպես Ռուսաստանի արտահանումը Հայաստան, այնպես էլ Ռուսաստանի ներկրումը Հայաստանից։ Առևտրի նման աճը հնարավոր է դարձել 2015 թվականին Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու շնորհիվ։
-
Հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Սեպտեմբեր 30, 2022 07:35ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
-
Առաջիկայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Էրդողան հանդիպում․Օրակարգում կարգավորման գործընթացն է․ Ռուբինյան
Սեպտեմբեր 29, 2022 15:07Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»:
-
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարմանը
Սեպտեմբեր 29, 2022 13:55Հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադբեջանի ԶՈՒ-ն երեկ հերթական սադրանքն է իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանումների ուղղությամբ հարվածներ է հասցրել, կառավարության հերթական նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
ՀՀ վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Սեպտեմբեր 29, 2022 13:35Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
-
Դեսպաններն այցելել են Գեղարքունիքի մարզ
Սեպտեմբեր 29, 2022 13:30Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ավելի քան 45 ներկայացուցիչներ այցելել են Գեղարքունիքի մարզ: Նրանք եղել են Սոթք և Կութ համայնքներում։
-
Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան
Սեպտեմբեր 29, 2022 13:21Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար:
-
Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 270 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի
Սեպտեմբեր 29, 2022 12:20Սեպտեմբերին Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունները պայմանագիր են ստորագրել ՀՀ-ին հնդկական հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք վաճառելու մասին: Գործարքի գինը կազմում է 270 մլն դոլար:
-
Մեկնաբանություն. Եթե Թուրանական միջանցքը Կովկասում ի վնաս Ռուսաստանի է, ինչո՞ւ Մոսկվան չի միջամտում
Սեպտեմբեր 29, 2022 08:41Անցած 2 տարիների ընթացքում Կովկասում տեղի ունեցող զարգացումները Հայաստանում և Իրանում քաղաքացիներին հետաքրքրող նորություններից են։ Այս զարգացումները կարևոր են, քանի որ վերջին 3 տասնամյակների ընթացքում կարևոր փոփոխություններ են արձանագրվել Հարավային Կովկասի աշխարհագրական իրավիճակում, և մտավախություն կա, որ այդ փոփոխությունները կշարունակվեն և կազդեն նաև Հայաստանի և Իրանի սահմանների վրա, ինչը Թեհրանի ու Երեւանի համար կունենա լուրջ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հետեւանքներ:
-
Սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդների առկայությունը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյան
Սեպտեմբեր 29, 2022 05:22Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը և ադրբեջանական օկուպացիայի ենթարկված հայկական տարածքներում ու սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունների ծավալումը բացարձակ անհրաժեշտություն է։