Սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդների առկայությունը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i183090-Սահմանամերձ_շրջաններում_միջազգային_դիտորդների_առկայությունը_բացարձակ_անհրաժեշտություն_է._Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը և ադրբեջանական օկուպացիայի ենթարկված հայկական տարածքներում ու սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունների ծավալումը բացարձակ անհրաժեշտություն է։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 29, 2022 05:22 Asia/Tehran
  • Սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդների առկայությունը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը և ադրբեջանական օկուպացիայի ենթարկված հայկական տարածքներում ու սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունների ծավալումը բացարձակ անհրաժեշտություն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում երեք հայ զինծառայող է սեպտեմբերի 28-ին սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, սուվերենության ու ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի ու դադարեցվի», - գրել է Փաշինյանը։