Եմենի ԶՈՒ խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի երկու նավթատարների թիրախավորման մասին
Եմենի ԶՈՒ խոսնակը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում թիրախավորվել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատարներ՝ Կարմիր ծովում երթևեկության արգելքի վերաբերյալ ընդունված որոշումը խախտելու պատճառով։
Հղում անելով Իրանի հեռուստատեսության լրատվական ծառայությանը, Pars Toda-ը հաղորդում է, որ Յահյա Սարիին հայտարարել է. «Այս գործողությունն իրականացվել է մի շարք բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ»։
Նշելով, որ Եմենի զինված ուժերն արդեն մոտ տասը նավի ստիպել են դադարեցնել երթը և վերադառնալ, նա հավելել է. «Մենք շարունակելու ենք մեր ծովային գործողությունները Սաուդյան Արաբիայի դեմ»։
Եմենի զինված ուժերի խոսնակը նաև նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային. «Եմենի տարածքի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա կարժանանա լայնածավալ գործողությունների՝ այդ երկրի խորքային տարածքներում»։