Իրանի բանակը անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Քուվեյթում ԱՄՆ-ի երեք ռազմաբազաները
https://parstoday.ir/hy/news/iran-i248014-Իրանի_բանակը_անօդաչու_թռչող_սարքերով_թիրախավորել_է_Քուվեյթում_ԱՄՆ_ի_երեք_ռազմաբազաները
ԻԻՀ բանակը «Սաեղե» գործողության քսաներեքերորդ փուլում ԱԹՍ-ներով թիրախավորել է Քուվեյթի Ալ-Դոհա, Ալի ալ-Սալեմ և Արիֆջան ռազմաբազաներում տեղակայված ԱՄՆ-ի բանակի կենտրոններն ու ստորաբաժանումները։
(last modified 2026-07-23T08:58:30+00:00 )
Հուլիս 23, 2026 12:22 Asia/Tehran
  •  Իրանի բանակը անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Քուվեյթում ԱՄՆ-ի երեք ռազմաբազաները

ԻԻՀ բանակը «Սաեղե» գործողության քսաներեքերորդ փուլում ԱԹՍ-ներով թիրախավորել է Քուվեյթի Ալ-Դոհա, Ալի ալ-Սալեմ և Արիֆջան ռազմաբազաներում տեղակայված ԱՄՆ-ի բանակի կենտրոններն ու ստորաբաժանումները։

Հղում անելով Իրանի հեռուստատեսության լրատվական ծառայությանը, Pars Toda-ը հաղորդում է, որ Իրանի բանակը հինգշաբթի օրը «Սաեղե» գործողության քսաներեքերորդ փուլում  հարվածային անօդաչու սարքերով թիրախավորել է Քուվեյթի Ալ-Դոհա ռազմաբազայում տեղակայված ԱՄՆ բանակի զինամթերքի պահեստներն ու նյութատեխնիկական ապահովման պաշարները, Ալի ալ-Սալեմ ռազմաբազայի վառելիքի պահեստները, ինչպես նաև Արիֆջան ճամբարի զինամթերքի պահեստները։

Մյուս կողմից, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատժելով ԱՄՆ-ի  մանկասպան բանակին և պատասխանելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի դեմ կրկնվող ագրեսիաներին, կայծակնային հարձակումներով թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները և ոչնչացրել Հորդանանում տեղակայված ԱՄՆ-ի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի մեկ ռադարը։

Նաև թիրախավորվել և ոչնչացվել են մեկ Patriot համակարգ և մեկ C-RAM ռադար, իսկ  ամերիկյան ռազմաբազայի վառելիքի պահեստները հրդեհվել են։

Հաղորդվում է, որ այրվել և ոչնչացվել են նաև ուղղաթիռային տեխնիկայի մեծ պահեստ և ուղղաթիռների վերանորոգման ու սպասարկման մեկ անգար։