Հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
https://parstoday.ir/hy/news/armenia-i183172-Հակառակորդի_կողմից_երեք_զինծառայողի_սպանության_դեպքի_առթիվ_նախաձեռնվել_է_քրեական_վարույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2022 07:35 Asia/Tehran
  • Հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

«Նախնական տեղեկություններով՝  2022թ. սեպտեմբերի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը,  որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

https://armenpress.am/arm/news/1093760.html