-
Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջարկ ներկայացրեց
Փետրվար 18, 2022 14:09ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազան կլիներ լավագույն թեկնածուն այս պահին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում:
-
Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
Փետրվար 18, 2022 12:52Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովի աշխատանքներին:
-
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին
Փետրվար 18, 2022 07:55ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին միասնական հայտարարություն են տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
-
Հայ և ռուս զինվորականները ոչնչացրել են պայմանական օդային թիրախներին
Փետրվար 18, 2022 07:39Օդաչուները տարբեր արագություններով 50-ից մինչև 6 հազար մետր բարձրությունների վրա գործել են բարդ եղանակային պայմաններում:
-
Ապաշրջափակման հետ կապված հնարավորությունները տեսանելի են. Մհեր Գրիգորյան
Փետրվար 17, 2022 14:10Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են:
-
27 կամուրջ, 5 թունել. ինչպիսին է լինելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան Քաջարան հատվածը
Փետրվար 17, 2022 14:05Բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան ու անվտանգ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսպես բնորոշեց Հյուսիս-հարավ նախագծի շրջանակում Սիսիան Քաջարան ուղղությամբ կառուցվող նոր ճանապարհահատվածը:
-
Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ հայկական խաչմերուկ. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց
Փետրվար 17, 2022 13:12Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի կոնտեքստում Հայաստանի կառավարությունը Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպել և դարձրել է Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի կարճ՝ հայկական խաչմերուկ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
ՀԿ ներկայացուցիչներ և մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ից պահանջեցին կանխել ԼՂ-ում մշակութային ժառանգության աղավաղումը
Փետրվար 17, 2022 13:04Հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ, արցախցիներ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված քաղաքացիներ փետրվարի 16-ին ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով կանխել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը:
-
Հայաստանը հավանություն է տվել Սիրիայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին
Փետրվար 17, 2022 12:15ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:
-
Ոչ թե բանակցում ենք Թուրքիայի, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ. Քոչարյան
Փետրվար 17, 2022 12:10ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։