Հայաստանը հավանություն է տվել Սիրիայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին
https://parstoday.ir/hy/news/armenia-i164602-Հայաստանը_հավանություն_է_տվել_Սիրիայի_հետ_օդային_հաղորդակցությունների_մասին_համաձայնագիրը_վավերացնելու_նախագծին
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2022 12:15 Asia/Tehran
  • Հայաստանը հավանություն է տվել Սիրիայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջև օդային հաղորդակցություններ հաստատելը և նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը:

Ըստ կառավարության՝ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը:

«Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Համաձայնագրի վավերացումը համարում է նպատակահարմար», - նշված է նախագծում:

aysor.am/