-
Ադրբեջանը մարտական դիրքից կրակահերթ է արձակել Արցախի քարամշակման կետի բանվորների ուղղությամբ
Փետրվար 09, 2022 14:132022թ. փետրվարի 05-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել:
-
Պատրաստ ենք հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում. ՀՀ ԱԳ նախարար
Փետրվար 09, 2022 13:50Հայաստանի համոզմամբ՝ Բելառուսի նախագահի ձևակերպումները ուղղված են եղել սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
-
Անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը. Բայրամովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
Փետրվար 09, 2022 11:42Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
-
Մեկնաբանություն. Հայաստանում ընդդիմությունը բոյկոտել է հանրապետության նախագահի ընտրությունը
Փետրվար 08, 2022 14:41Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, իշխող կուսակցությունն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնվել են նոր մարտահրավերի առաջ։
-
Տևական խաղաղության հասնելու համար հարևանների հետ կոմունիկացիոն գործընթաց սկսելն անխուսափելի է. Անդրանիկ Քոչարյան
Փետրվար 08, 2022 14:20ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է համարում հարևան պետությունների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, կարևորում է նաև ներքին միասնականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:
-
Ընդդիմությունն ԱԺ–ից պահանջում է արձագանքել թուրք–ադրբեջանական հռչակագրի վավերացմանը
Փետրվար 08, 2022 10:12Այն օրակարգը, որն այս պահին քննարկվում է Հայաստանի խորհրդարանում, ոչ մի կապ չունի Հայաստանին սպառնացող իրական մարտահրավերի հետ։ Այսօր ԱԺ նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։
-
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր
Փետրվար 08, 2022 10:08Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։
-
Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին. ԱԳՆ
Փետրվար 08, 2022 10:01ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստերեն դատապարտում է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
-
Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է և կալանքով ահաբեկման նոր ալիք․ Ռոբերտ Քոչարյան
Փետրվար 08, 2022 09:17ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին:
-
Ադրբեջանից 8 հայ ռազմագերի է վերադարձել
Փետրվար 07, 2022 14:08Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։