ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i163752-ՀՀ_պաշտպանության_նախարարն_այցելել_է_հարավային_ուղղությամբ_տեղակայված_մի_շարք_զորամասեր
Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2022 10:08 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր։ Տեղեկությունը հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:

Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը:

Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:

armeniasputnik.am