Մեկնաբանություն. Հայաստանում ընդդիմությունը բոյկոտել  է հանրապետության նախագահի ընտրությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163780-Մեկնաբանություն._Հայաստանում_ընդդիմությունը_բոյկոտել_է_հանրապետության_նախագահի_ընտրությունը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, իշխող կուսակցությունն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնվել են նոր մարտահրավերի առաջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2022 14:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանում ընդդիմությունը բոյկոտել  է հանրապետության նախագահի ընտրությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, իշխող կուսակցությունն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնվել են նոր մարտահրավերի առաջ։

ՀՀ ԱԺ կուսակցությունները և դաշինքները, պետք է ընտրեն այնպիսի քաղաքական գործչի, ով նախագահական աթոռն զբաղեցնելուց հետո,  միայն դրական կարձագանքի ՀՀ վարչապետի պահանջներին: 

Այլ խոսքով, նա, ով հետագայում կստանձնի Հայաստանի նախագահի պաշտոնը, չի կարող որևէ դերակատարություն ունենալ երկրի կարեւոր գործերում։

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը պարտականություն ունի սահմանել կառավարության քաղաքականության հիմնական ուղենիշները, ղեկավարել կառավարության աշխատանքը և համակարգել կառավարության անդամների գործունեությունը: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նաև նախագահում է երկրի Անվտանգության խորհուրդը և սահմանում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հիմնական ուղենիշները: Ուստի, փաստացի,  Հայաստանի զինված ուժերի հրամանատարությունը վարչապետի մենաշնորհն է։ Այս լիազորությունը վարչապետին է վերապահվել 2018 թվականին Հայաստանի Սահմանադրության բարեփոխման մասին անցկացված հանրաքվեի շրջանակում։

Հայաստանի կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանականի փոխվելուց հետո, իշխանությունը նախագահից փոխանցվել է Հայաստանի վարչապետին: Ուստի կարելի է արձանագրել, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ նախագահին  վերապահվել են առավելապես արարողակարգային բնույթի լիազորություններ, և վերջինիս հետ նույնիսկ վարչապետը չի խորհրդակցում:

 

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի կառավարությանն առընթեր լրատվամիջոցները հունվարին հայտարարեցին երկքաղաքացիության պատճառով Արմեն Սարգսյանի  հրաժարականի մասին, սակայն ՀՀ նախկին նախագահը հայտարարել էր, որ հրաժարականի պատճառը լիազորությունների բացակայությունն է։ Իր հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանը գրել է. «ՀՀ նախագահը  բավարար սահմանադրական լիազորություններ չուներ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդելու, և այդ իսկ պատճառով նախընտրում է հրաժարական տալ այս պաշտոնից»։

Մյուս կողմից  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ նախագահի թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու նախագահի ընտրությանը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը իր  «Ֆեյսբուք»-ի էջում:

«Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից՝ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Չնայած ընդդիմադիր կուսակցությունների բացասական արձագանքին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Իմ քայլը» դաշինքը  հայտարարեց, որ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, դաշինքը դեռևս չի կարողացել ընտրել նախագահի իր  թեկնածուին։

Փորձագետներն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու անտարբերության և մոտիվացիայի բացակայության իրական պատճառը Հայաստանի նախագահի պաշտոնի չեզոք  բնույթն են համարում։

Ամփոփելով Հայաստանի քաղաքական դաշտում տիրող  իրավիճակը, չպետք է անտեսել այն փաստը, որ երկրում առկա քաղաքական համակարգով դժվար թե որևէ քաղաքական գործիչ կամավոր իր թեկնածությունն առաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում, և այդ պաշտոնը ստանձնող անձին պետք է տրվեն որոշ խոստումներ: