-
Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը
Օգոստոս 01, 2021 04:36Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը:
-
Հայաստանն ու Վրաստանը քննարկում են երկրների միջև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը
Հուլիս 31, 2021 16:47Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտում, հայտնել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ վրացական կողմի հետ քննարկվել է նաև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը: Ըստ նրա՝ այն թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։
-
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել կառույցի Անվտանգության խորհրդի նախագահին
Հուլիս 31, 2021 16:31Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։
-
Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված
Հուլիս 31, 2021 08:50Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված
-
Եթե ԼՂ-ի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի. քաղաքագետ
Հուլիս 30, 2021 16:08Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր էջում գրում է.
-
Ավստրիան մերժել է Թուրքիայի հետ ԵՄ ռազմական համագործակցության առաջարկը
Հուլիս 30, 2021 15:13Ավստրիան մերժել է Թուրքիայի պաշտոնական խնդրանքը՝ միանալ անվտանգության և պա շտպանության ոլորտում ԵՄ համագործակցության հզոր ծրագրին՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:Մշտական կառուցվածքային համագործակցության բլոկում (PESCO) ընդգրկվելու Անկարայի մայիսյան դիմումը Վիեննան սառն է ընդունել` ժողովրդավարական արժեքներից Թուրքիայի նահանջի և Բրյուսելի հետ կապերի պատճառով:
-
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարը
Հուլիս 30, 2021 14:53ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյան նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար:
-
Թուրքիայի 6 նահանգներում երրորդ օրն է՝ աննախադեպ անտառային հրդեհներ են․ կան զոհեր
Հուլիս 30, 2021 14:48Թուրքիայի տարբեր հատվածներում արդեն երրորդ օրն է՝ անտառային հրդեհների մարման աշխատանքներ են ընթանում։ Հուլիսի 30-ի դրությամբ՝ հրդեհները շարունակվում են Անթալիա, Ադանա, Մերսին, Մուղլա, Օսմանիե և Կայսերի նահանգներում, գրում է «Անադոլու» գործակալությունը։
-
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ բանակցային գործընթացը վերսկսելու ԵԱՀԿ ՄԽ մոտեցումները
Հուլիս 30, 2021 14:24ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։
-
Արմեն Գրիգորյանն անթույլատրելի է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ հետապնդումը շինծու քրեական գործերով
Հուլիս 30, 2021 13:48ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: