-
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ բանակցային գործընթացը վերսկսելու ԵԱՀԿ ՄԽ մոտեցումները
Հուլիս 30, 2021 14:24ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։
-
Արմեն Գրիգորյանն անթույլատրելի է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ հետապնդումը շինծու քրեական գործերով
Հուլիս 30, 2021 13:48ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
-
ՀՀ տարածքում խոցվել է ադրբեջանական ԱԹՍ
Հուլիս 30, 2021 13:28Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարելէ երկրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի խոցվելու մասին:
-
Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է Շուշի
Հուլիս 30, 2021 08:05Ադրբեջան կատարած այցի ընթացքում, Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է անցյալ տարվա սեպտեմբերին հայկական վերահսկողությունից դուրս եկած Շուշի քաղաքը:
-
ՀԱՊԿ-ին ուղղված Փաշինյանի առաջարկը քաղաքական բնույթ է կրում. Պետդումայի կոմիտեի ղեկավար
Հուլիս 29, 2021 16:58ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկն ունի քաղաքական բնույթ, այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
-
Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը. եթե հանգիստ լինի, գիշերային հերթափոխն էլ կաշխատի
Հուլիս 29, 2021 15:09Աշխատակիցները գործի են անցել դեռ առավոտյան։ Գիշերային հերթափոխը կաշխատի սովորական ռեժիմով, եթե իրավիճակը շարունակի հանգիստ մնալ։
-
Տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն. Ադրբեջանի հետ սահմանին պետք է ստեղծվեն մաքսային կետեր. Փաշինյան
Հուլիս 29, 2021 14:26Ադրբեջանը հետեւողական գործողություններ է ձեռնարկում նաեւ վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
-
Եթե Փաշինյան. ՀԱՊԿ-ում անհնար լինի, կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ
Հուլիս 29, 2021 14:10«Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
-
Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հուլիս 29, 2021 13:24Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:
-
Փաշինյանն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայել ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելություն
Հուլիս 29, 2021 12:53Ադրբեջանի զին-վшծ ուժերը ոչ միայն շարունակում են шպoրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար uшդրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել ՀԱԿՊ-ի համակարգը. Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փոխանցում է «1լուրեր»-ը: