Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը. եթե հանգիստ լինի, գիշերային հերթափոխն էլ կաշխատի
https://parstoday.ir/hy/news/armenia-i147008-Սոթքի_հանքավայրը_վերսկսել_է_աշխատանքը._եթե_հանգիստ_լինի_գիշերային_հերթափոխն_էլ_կաշխատի
Աշխատակիցները գործի են անցել դեռ առավոտյան։ Գիշերային հերթափոխը կաշխատի սովորական ռեժիմով, եթե իրավիճակը շարունակի հանգիստ մնալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 15:09 Asia/Tehran
  • Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը. եթե հանգիստ լինի, գիշերային հերթափոխն էլ կաշխատի

Աշխատակիցները գործի են անցել դեռ առավոտյան։ Գիշերային հերթափոխը կաշխատի սովորական ռեժիմով, եթե իրավիճակը շարունակի հանգիստ մնալ։

Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց GeoProMining ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Գիշերը հանքի տարածքում իրավիճակը հանգիստ է եղել, առավոտյան ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել աշխատանքները։ Ընկերության բոլոր աշխատակիցները վերադարձել են աշխատատեղ և աշխատում են սովորական ռեժիմով», - ասաց նա։

Գրիգորյանը հավելեց, որ գիշերային հերթափոխի աշխատակիցները կաշխատեն, եթե իրավիճակը շարունակի հանգիստ մնալ:

Նշենք, որ հուլիսի 28–ի ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել էր։

Սոթքի հանքավայրը Հայաստանի ոսկու պաշարներով ամենախոշոր հանքավայրն է։ Խորհրդային տարիներին հանքավայրի մի մասը ներառվել է Հայկական ԽՍՀ Վարդենիսի շրջանում, մյուս մասը ՝ Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջանում։

Արցախյան առաջին պատերազմից հետո ողջ հանքը վերահսկվում էր Հայաստանի կողմից։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հանքի մի մասն անցել է Ադրբեջանին։

armeniasputnik.am