Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է Շուշի
https://parstoday.ir/hy/news/world-i147042-Թուրքիայի_խորհրդարանի_նախագահն_այցելել_է_Շուշի
Ադրբեջան կատարած այցի ընթացքում, Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է անցյալ տարվա սեպտեմբերին հայկական վերահսկողությունից դուրս եկած Շուշի քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2021 08:05 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է Շուշի

Ադրբեջան կատարած այցի ընթացքում, Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է անցյալ տարվա սեպտեմբերին հայկական վերահսկողությունից դուրս եկած Շուշի քաղաքը:

Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն այցի ընթացքում ասել է. «Ադրբեջանի հետ բարեկամությունն ու եղբայրությունն ամրապնդվելու նպատակով, ձեռնարկվել են տռարբեր քայլեր»

Հայտարարելով, որ Հայաստանը ծանր ավերածություններ է իրականացրել Շուշիում,  Թուրքիայի խորհրդարանի նախագահը հավելել է. «Ինչպե՞ս կարող էին նրանք, ովքեր հայտարարում էին, որ քաղաքի տերն են, իրականացնել այսքան ավերածություն»:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Շուշին վերակառուցենք», - ասել է Շանթոփը:

Շուշի  (ադրբեջաներեն ՝ Շուշա հայերեն ՝ Շուշի), քաղաքը Լեռնային Ղարաբաղի   տարածաշրջանի քաղաքներից է, որը նախքան ղարաբաղյան 44-օրյա պատերազմը, գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ: 

Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքու, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումները սկսվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին, և չնայած հրադադարի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարների բանակցությունների ընթացքում, հրադադարը պարբերաբար խախտվել է: