-
Մինչ օրս ավելի քան 17 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Նոյեմբեր 27, 2020 16:00Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ամեն օր Լեռնային Ղարաբաղ է վերադառնում ավելի քան 2 հազար մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
-
Հայաստանում հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի անշունչ մարմին
Նոյեմբեր 27, 2020 14:41Հայաստանի տարածքում՝ զորամասից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի մարմին՝ առանց բռնության հետքերի, կատարվում է քննություն:
-
Նիկոլ Փաշինյան. Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին
Նոյեմբեր 27, 2020 12:15ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է համոզմունքն այն մասին, որ այն իրավիճակում, որում նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետեւ ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը:
-
Գեներալ Մովսես Հակոբյան. Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում
Նոյեմբեր 27, 2020 12:03Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
-
Արծվաշենը եւ Լաչինի մի մասը պետք է վերադարձվեն Հայաստանին
Նոյեմբեր 27, 2020 09:19Սոթքի հանքի տարածքում ԽՍՀՄ վարչատարածքային բաժանմանը հղում անելով, կատարվել է սահմանազատում:
-
Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը Փաշինյանը քննարկել է Պուտինի հետ
Նոյեմբեր 27, 2020 08:46Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են
Նոյեմբեր 26, 2020 16:16Մինչ կառավարությունը հերքում է ադրբեջանական զինուժի՝ Վարդենիսի տարածք, ավելի կոնկրետ՝ Սոթքի հանքի տարածք հասնելու մասին շրջանառվող լուրերը, Սոթքի հանքի տարածքում ընթանում են բանակցություններ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև:
-
Վեճ և հրմշտոց ԱԺ-ում
Նոյեմբեր 26, 2020 14:17ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև լեզվակռիվ տեղի ունեցավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԺ անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ:
-
Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք
Նոյեմբեր 26, 2020 14:13Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել:
-
Էդմոն Մարուքյանը՝ ԼՂ-ի անկախությունը չճանաչելու մասին. Մեզ ասվել է, որ համանախագահները դեմ են
Նոյեմբեր 26, 2020 13:42Ութ տարի շարունակ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նախագիծը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։