Հայաստանում հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի անշունչ մարմին
https://parstoday.ir/hy/news/armenia-i128941-Հայաստանում_հայտնաբերվել_է_ռուս_պայմանագրային_զինծառայողի_անշունչ_մարմին
Հայաստանի տարածքում՝ զորամասից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի մարմին՝ առանց բռնության հետքերի, կատարվում է քննություն:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 27, 2020 14:41 Asia/Tehran
  • Հայաստանում հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի անշունչ մարմին

Հայաստանի տարածքում՝ զորամասից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի մարմին՝ առանց բռնության հետքերի, կատարվում է քննություն:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: «Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը իրավապահ մարմինների հետ անցկացնում են քննություն պայմանագրային զինծառայողի մահվան փաստով: Զինծառայողի անշունչ մարմինը հայտնաբերվել է ծառայակիցների կողմից զորամասի տարածքից դուրս: Բռնության հետքեր զինծառայողի մարմնի վրա չեն հայտնաբերվել»,- հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այս պահին պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները:

aravot.am