Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը Փաշինյանը քննարկել է Պուտինի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը եւ հաճախությունը»,- գրել է վարչապետը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio