-
Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ
Նոյեմբեր 14, 2020 16:19Վանեցյանի պաշտպանները նշում են, որ իրավապահներն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն են ստացել բոլորովին այլ հասցեով։
-
ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել համատեղ միջոցառումների շուրջ
Նոյեմբեր 14, 2020 15:55ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին:
-
ՌԴ ՊՆ-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման մասին տվյալները
Նոյեմբեր 14, 2020 15:12Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների դիտակետերի տեղակայման մասին տվյալները:
-
Հայաստանում ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը
Նոյեմբեր 14, 2020 14:20Հայաստանում ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
-
ՀՀ խորհրդարանը պետք է ընտրի ժամանակավոր վարչապետ
Նոյեմբեր 14, 2020 13:39Հիմա երկրում քաոս է, բայց գործող ռեժիմը չպետք է վախեցնի ժողովրդին, որ իշխանափոխությունից հետո իշխանության կգան հանցագործներ: Ոչ մի հանցագործ իշխանության չի գա, նման բան թույլ չենք տա, իշխանություններին դիմելով՝ ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Մենք ունենք տարբերակ, որի դեպքւմ քաոսը բացառվում է:
-
Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի, Զոհրաբ Մնացականյանի, Օնիկ Գասպարյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Նոյեմբեր 14, 2020 13:32ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
-
Բաքվում պահանջում են հետ կանչել Մոսկվայում այդ երկրի դեսպանին
Նոյեմբեր 14, 2020 06:11Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերին ինքնավարություն տրամադրելու վերաբերյալ Մոսկվայում այդ երկրի դեսպան Փուլադ Բուլբուլօղլուի հայտարարությունը չհամաձայնեցված հայտարարություն է և չի համապատռասխանում Բաքվի կառավարության և նախագահ Իլգհամ Ալիևի քաղաքականության հետ:
-
Հայտնաբերվել է ցույցի մասնակիցներից մեկի դին. նա ԱԺ-ում լուսանկարվող, դրոշով փաթաթված անձն էր
Նոյեմբեր 14, 2020 13:12Նոյեմբերի 13-ին, Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել, որն առնչություն է ունեցել նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի դեմ իրականացված ակցիայի հետ, հաղորդում է Tert.am-ը:
-
ՀՀ դիմել է միջազգային մարմիններին՝ պահանջելով կանխել մշակութային ավերածությունները
Նոյեմբեր 14, 2020 12:10ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։
-
Երեխաները՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհեր
Նոյեմբեր 14, 2020 09:00Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը զեկույց է հրապարակել երեխաների իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ Ադրբեջանին մեղադրելով անմեղ երեխաների սպանության մեջ: