Բաքվում պահանջում են հետ կանչել Մոսկվայում այդ երկրի դեսպանին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերին ինքնավարություն տրամադրելու վերաբերյալ Մոսկվայում այդ երկրի դեսպան Փուլադ Բուլբուլօղլուի հայտարարությունը չհամաձայնեցված հայտարարություն է և չի համապատռասխանում Բաքվի կառավարության և նախագահ Իլգհամ Ալիևի քաղաքականության հետ:
Ռիփորթ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հաջիևը հավելել է, որ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ դեսպանի հայատարարություններն աընդունելի են, քանի որ վերջինս չի անդրադարձել հարցի բուն էությունը
Նա հավելել է. «Արտասահմանում Ադրբեջանի դիվանագիտկան ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հրաժարվեն անել հայտարարություններ, որոնք հակասում են երկրի պաշտոնական դիրքորոշմանը և Իլհամ Ալիևի քաղաքականությանը»:
իսկ Ադրբեջանի Մելլի Մեջլիսի պատգամավոր Վահեդ Ահմադովն ասել է. «Դժբախտաբար, որոշ մարդիկ, ինչպես ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բուլբուլօղլուն, դեռևս խոսում են ինքնավարությունից: Եվ այն էլ այնպես, կարծես թե հանդիսանում են ՌԴ ԱԳՆ Լավրովի ներկայացուցիչը: Դեսպանը պետք է հետ կանչվի, քանի որ նախագահը հայատարարել է, Ղարաբաղի ինքնավարության մասին խոսք լինել չի կարող»:
Ահմադովի խոսքերով. «Նախագահ Իլհամ Ալիևը հայտռարարել է, որ քանի դեռ ղեկավարում է երկիրը, ԼՂ կարգավիճակի մասին խոսք գնալ չի կարող և բոլոր պաշտոնյաները դա պետք է նկատի ունենան»:
Հատկանշական է, որ Իլհամ Ալիևի ընդդիմադիրները պնդում են, որ ստորագրելով խաղաղության համաձայնությունը, որում խոսք չկա ԼՂ կարգավիճակի և այդ տարածքի վրա Ադրբեջանի բացարձակ իշխանության մասին, վերջինս փորձել է Ղարաբաղի հակամարտությունը թողնել չլուծված և այդպիսով երաշխավորել սեփական իշխանության շարունակությունը: