Հայաստանում ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը
Հայաստանում ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
Քաղաքական, հակաազգային հետապնդումները թևակոխում են նոր, ավելի այլանդակ փուլ։
Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։
Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է։
orakarg.com