-
Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն
Նոյեմբեր 08, 2020 13:52Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
-
Հայաստանը կողմ է, որպեսզի Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայվեն
Նոյեմբեր 08, 2020 08:02ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտության գոտում հրադադարի հաստատման համար կարևոր ռուս խաղաղապահների տեղակայումը:
-
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը չի համապատասխանում իրականությանը
Նոյեմբեր 07, 2020 17:54Հայկական սոցցանցային տիրույթում օգտատերերն արխիվային տեսանյութ էին տարածել, որից եզրակացրել էին, որ ՀՀ վարչապետը հրաժարական է տվել։
-
Վ.Հարությունյան. ՀՀ վարչապետի նամակից հետո խորհրդակցությունները սկսվել են. Ռուսաստանը արդեն իրականացրել էր գործողություններ
Նոյեմբեր 07, 2020 13:13ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները:
-
Իրանի և Հայաստանի հարաբերությունները նահանջ չեն ապրել
Նոյեմբեր 07, 2020 10:39Իրանի և Հայաստանի հարաբերությունները նահանջ չեն ապրել
-
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի դեպքերի ամենամեծ թիվը՝ 2476 նոր դեպք. ապաքինվել է 1476 քաղաքացի
Նոյեմբեր 07, 2020 08:50ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104 249 դեպք, որոնցից 63 258-ն` առողջացած:
-
Ադրբեջանն ունի 7 510 անձնակազմի կորուստ
Նոյեմբեր 07, 2020 08:41ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 7-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7510 կորուստ:
-
Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել, միացված է օդային տագնապի ազդանշանը
Նոյեմբեր 07, 2020 08:38ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը: Հնչել է վեց պայթյուն:
-
Ա․ Հովհաննիսյան․ Հայկական կողմը մեկ անգամ չէ փաստերով խոսել այն մասին, ինչ Սերգեյ Նարիշկինն այսօր է հայտարարել
Նոյեմբեր 07, 2020 07:54«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ՝ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը և խորհրդարանականներին
Նոյեմբեր 07, 2020 07:07«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.