Հայաստանը կողմ է, որպեսզի Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i128009-Հայաստանը_կողմ_է_որպեսզի_Ղարաբաղում_ռուս_խաղաղապահներ_տեղակայվեն
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտության գոտում հրադադարի հաստատման համար կարևոր ռուս խաղաղապահների տեղակայումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 08:02 Asia/Tehran
  • Հայաստանը կողմ է, որպեսզի Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայվեն

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտության գոտում հրադադարի հաստատման համար կարևոր ռուս խաղաղապահների տեղակայումը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ARD հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի համար առավել օպտիմալական տարբերակը հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն հայտնեն, Մոսկվան կարող է խաղաղապահ ուժեր տեղակայել ղարաբաղյան հակամարտության տարածքում: