Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը և խորհրդարանականներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i127952-Էդմոն_Մարուքյանը_դիմել_է_կառավարությանը_և_խորհրդարանականներին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 07:07 Asia/Tehran
  • Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը և խորհրդարանականներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեղեկացնում ենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու խորհրդարանականներին՝ առաջարկելով պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից շրջանառության մեջ դրված և այնուհետև հետաձգված նախագծի հրատապ քննարկման և ընդունման գործընթացի նախաձեռնումը՝ նախագծում ռազմական դրության ժամանակ անհայտ կորած անձանց կարգավիճակը հստակեցնող և զինծառայողին հասանելիք դրամական ապահովության՝ նրանց ընտանիքի անդամներին հասանելի դարձնելու ընթացակարգեր սահմանող կարգավորումներ նախատեսելով, ինչպես նաև կամավորագրվածների կամ աշխարհազորայինների նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելով։

Միաժամանակ, մեր կողմից առաջարկվել է կարիքի դեպքում օրենսդրական ակտի մշակման աշխատանքներին ներգրավվում՝ խնդիրը հնարավորինս շտապ լուծելու նպատակով։

Գրության բոլոր այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։

orakarg.com