-
Իրանն ու Ռուսաստանը մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատրվակով տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար
Հոկտեմբեր 10, 2020 13:00Իրանի և Ռուսաստանի նախագահները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատրվակով երրորդ երկրների միջամտությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածելու կապակցությամբ և տարածաշրջանում ահաբեկիչների առկայության կապակցությամբ:
-
Ժամը 12.05-ին Ադրբեջանի զինուժը գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ. ՊՆ խոսնակ
Հոկտեմբեր 10, 2020 08:58Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար
Հոկտեմբեր 10, 2020 00:36Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:
-
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում
Հոկտեմբեր 10, 2020 03:29Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր:
-
Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից
Հոկտեմբեր 10, 2020 03:23ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից:
-
Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման հավանականության կա
Հոկտեմբեր 09, 2020 13:17Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հավանականության մասին:
-
Հարավային Կովկասում պատերազմի տարածման բացասական հետևանքները
Հոկտեմբեր 08, 2020 14:42Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի միջև պատերազմը շարունակվելու դեպքում, այն տարածվելու է գրավյալ տարածքներից և տնտեսական գոտիներից դուրս:
-
Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Tv5Monde-ին
Հոկտեմբեր 08, 2020 20:52Ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի:
-
Ձերբակալվել է հողերը հանձնելու վերաբերյալ լուրեր տարածող զինծառայողը. ԱԱԾ-ն մանրամասնում է
Հոկտեմբեր 08, 2020 20:29ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:
-
Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է Ադրբեջանի 7 ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
Հոկտեմբեր 08, 2020 20:09Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է Ադրբեջանի 7 ԱԹՍ: